Բաղդասարյանի ընտանիքն իրենով է արել Վանաձորի բռնցաքամարտի մարզադպրոցը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առանձնակի ոգևորությամբ էր գովերգում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Պարզվում է՝ նրա ոգևորությունը նաև անձնական դրդապատճառներ է ունեցել: 2015 թ. պետական բյուջեից 4 մլն 354 հազար դրամ է տրամադրվել Վանաձորի «Բաղդասարյան եղբայրներ» բռնցքամարտի մարզադպրոցին: Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, այդ մարզադպրոցը պատկանում է Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին, ու պատահական չէ, որ կրում է նրանց անունը:
Մեր աղբյուրների վստահեցմամբ՝ ժամանակին այս մարզադպրոցը վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով, և առաջարկ է եղել անվանել վանաձորցի հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի անունով, բայց Բաղդասարյան եղբայրներն իրենցով են արել այն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: