Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին՝ Բաղդադում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վնասված Mercedes մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը հարևանությամբ գործող խանութի աշխատակիցների հետ նախ` կրակի ճիրաններից դուրս բերում վիրավոր քաղաքացիներին, նոր հետո` իր վնասված Mercedes-ից դուրս բերում հարազատներին:
Նրա խոսքով՝ նման դրույթներ միջազգային պրակտիկայում կիրառվում են այն երկրների հանդեպ, որոնք պարտություն են կրել պատերազմում, որովհետև սա թույլ է տալիս ուղղակի արտաքին կառավարում իրականացնել…
Օգոստոսի 15-19-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Օգոստոսի 14-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Ա.-ը (13 տարեկան) բարձրացել է Երևանի Դավիթաշենի կամրջի տակ գտնվող ժայռի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 14-ին, ժամը 07.08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն շրջանում, երբ մենք միասին ենք եղել, մեր մեջ ուղղակի բարի, լավ ընկերություն է եղել: Հետո մի օր նստեցինք, նայեցինք իրար վրա և ասացինք՝ լսի՛ր, բայց մեզնից ի՞նչ ամուսիններ, մենք լավ ընկերներ ենք: Արդյունքում՝ ամեն մեկն իր կյանքով էր ապրում՝ առանց սիրեկանների: Մայրս ասել էր՝ բնակարան չուներ, որոշեց գնալ Անիի մոտ…. եթե ես տուն չունենամ, 5 րոպե անց 10 հոգի ինձ մնալու տեղ կտա:
Վլադիմիր Գ.-ի հարևանուհու Իրինա Կ.-ի կողմից ինքնավնասում կատարելու և անչափահաս երեխաներին սպառնալիքներ տալու վերաբերյալ ահազանգի հիման վրա 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նրանց բնակարան է այցելել ոստիկանության Բազումի բաժնի օպերլիազոր Արման Ֆ.-ն, ով ներկայացել է և տանտիրուհի Նելլի Գ.-ի հրավերով` ներս անցել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Նունե Մ.-ն հայտնել էր, որ 2014թ. նոյեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերլիազորի թելադրանքով տվել է հաղորդում, որ, իբր, ամուսինը իրեն ծեծելով նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ամբողջ ճանապարհին ծեծել, հայհոյել է իրեն, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ, բաճկոնի գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա քաշելով տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին ու մեկ օր պահելով այնտեղ, հաջորդ օրը բաց է թողել:
«8-10 հազար հայ շարունակում է իր գոյությունը պահել Սիրիայի հայաշատ Հալեպում` չցանկանալով լքել հայաշատ քաղաքը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը` ներկայացնելով իրավիճակը Հալեպում և հայ համայնքում:
Խորթ տատիկի և վերջինս դստեր հետ վիճաբանելու և նրանց ծեծի ենթարկելու գործի վարույթը կարճվել է և 31-ամա Ալեքսանդրայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողների հետ հաշտվելու հիմքով:
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում այս տարի ամբողջությամբ բարեկարգվում է Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգին: Շուրջ 2.5 հա զբաղեցնող տարածքում բարեկարգման համալիր մոտեցում է ցուցաբերվում:
Ժողովուրդն արդեն ցույց է տվել իր վճռականությունը այս հարցի շուրջ և, եթե իշխանավորները դասեր չքաղեն իրենց սխալներից, խելքները գլուխները չհավաքեն և շարունակեն իրենց լկտի քաղաքականությունը, ապա կրկին կտեսնենք քաղաքացիներին փողոցում, բայց այս անգամ կլինի շատ ավելի վճռական ու կոշտ տրամադրված պայքար։
Էներգետիկ ոլորտում ճչացող չարաշահումների բացահայտումները փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց։ Բաղրամյան պողոտան շրջափակած երիտասարդության մի մասը թեպետ փորձում էր բողոքի ակցիան պահել առաջ քաշած սոցիալական պահանջների շրջանակում, սակայն այդ օրերին կրկին վեր հառնվեց իշխանափոխության ուրվականը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 09.40-ին, ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել 1992 թ. ծնված Նշան Ա.-ն:
Օգոստոսի 14-18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար նշանակություն ուներ ոչ թե այն, թե ինչ ժամկետով են ազատազրկելուՎալերի Պերմյակովին, այլ բուն դատաքննության ընթացքը: Այն, թե ինչ նոր հանգամանքներ, տեղեկություններ կարող են ի հայտ գալ այդ դատաքննության ընթացքում, որոնք էական նշանակություն կարող են ունենալ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում:
Եվ այսպես, Լեյլա Յունուսը դատապարտվեց 8,5 տարվա, իսկ ամուսինը՝ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման:
Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել են որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:
Օգոտոսի 10-ին՝ ժ. 13.00-ի սահմաններում, Ուկրաինայի Վիննիցա քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել, որի ժամանակ տուժող քաղաքացին կրակ է բացել իր վրա հարձակվողների վրա: Այս մասին հայտնում է Вінниця.daily-ն:
Օգոստոսի 13-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 179 LO 05 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Օգոստոսի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ճանապարհի 66 կմ-ին` Երասխ գյուղի հատվածում, «ՄԱԿ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդը պոկվելով` հավածել է «Մերսեդես Բենց 350», «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Յարիս», «Մերսեդես Բենց 4141», «ԴԱՖ» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաների:
Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Վահրամ Արզումանյանը Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի հայրն է:
Մայրական մահացությունն ամբողջ աշխարում պետական լրջագույն խնդիրներից մեկն է, այդ թվում՝ Հայաստանում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մեր երկրում տարեկան գրանցվում է 53.5 հազար հղիություն, որից 43 հազարն ավարտում է ծննդալուծումով, 7 հազարը՝ արհեստական, 3.5 հազար՝ հղիության ինքնաբերաբար ընդհատումներ են:
Հայ զինծառայողի երեկվա սպանությունից հետո ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կրակահերթերը չի դադարեցնում։
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հայկական ԶՈՒ-ի ստորաբաժանումները, ովքեր առաջին գծում մարտական հերթապահությամբ սահմանների պաշտպանությամբ են զբաղված, հաստատակամ են, իրենց խնդիրները գիտեն, պարտականությունները գերազանց կատարում են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ լիովին կողմ է սահմանադրական փոփոխություններին:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գնահատմամբ՝ հանրապետությունում թունավորումների հարցում վիճակը լարված չէ, ինչպես ներկայացվում է: Նա վիճակը գնահատում է սովորական: