
Ումա Թուրմանն ընկել է ձիուց

Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը վարժանքի ժամանակ ընկել է ձիուց, ինչի հետեւանքով կոտրվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Page Six պորտալը՝ վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին:
Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Թուրմանին տեսել են Սեն Բարթելեմի կղզու ռեստորաններից մեկում, նա «այնպիսի տեսք ուներ, ասես ազդրի վիրահատություն է տարել»:
Դերասանուհու ներկայացուցիչը բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել: «Ուման ձիու հետ կապված պատահարի մասնակից Է դարձել: Նա վարժանքներ էր անում երիտասարդ ցեղական հովատակի վրա, որն ինչ-որ բանից վախեցել է»,- հրատարակությունը մեջբերում է Թուրմանի ներկայացուցչի խոսքը:
Կինոկարիերայի տարիներին Թուրմանը «Օսկար» մրցանակի է անվանակարգվել երկրորդ պլանի լավագույն դերի համար, առաջադրվել է նաեւ մի շարք այլ հեղինակավոր մրցանակների, սակայն ստացել է միայն մեկ «Ոսկե գլոբուս» եւ MTV Movie Awards մրցանակ: Դերասանուհուն փառք Է բերել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ համագործակցությունը եւ նրա «Քրեական ընթերցվածք» եւ «Սպանել Բիլին» ֆիլմերում խաղացած դերերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: