Բաժիններ՝

Հայաստանում ՌԴ դեսպանատանը ռադիոհաճախականություն տրվեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռուսաստանի դեսպանությանը Երեւանում եւ մերձակա բնակավայրերում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը նշեց, որ դա կապի միջոց է, այստեղ արտառոց ոչինչ չկա, նման նախադեպեր նույնպես եղել են:

«Նախադեպեր կան, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ևս ունի ռադիոհաճախականություն, այսօր էլ թույլտվություն տրվեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը: Դա ընդունված պրակտիկա է, այնպես ինչպես Հայաստանի Հանրապետության դեսպանատներն արտերկրում օգտագործում են տվյալ երկրների ռեսուրսները»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

ՌԴ դեսպանությանը հատկացվեցին 147.150 մեգահերց եւ 147.350 մեգահերց ռադիոհաճախականությունները: Թույլտվությունը տրամադրվում է մեկ տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930