
Քարաթափում Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում

Հունիսի 21-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Հովք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-4 ավտոճանապարհի 122-րդ կմ-ում՝ Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում:
Հրշեջ-փրկարարները ձեռքով ճանապարհից հեռացրել են փոքր քարեր, 3 մեծ քար (0,6մ3, 0,7մ3, 4մ3) հեռացրել են մեխանիկական կարապիկի միջոցով և սահմանազատել են քարաթափված հատվածը: «Լևոն-2» ՍՊԸ աշխատակիցները 2 միավոր տեխնիկայով ճանապարհից հեռացրել են մոտ 17,5մ3 ծավալով քարը:
Հրշեջ-փրկարարները և Նոյեմբերյանի ՃՇՇ աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհից հեռացվել են մոտ 17.5 խ.մ քարերը և սահմանազատել են քարաթափված հատվածը: