
Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապի այցելությանը Հայաստան

Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարելիք այցի ծրագրին հատուկ պատվիրակություն կմասնակցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից: Պատվիրակությունը կգլխավորի Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը:
Պատվիրակության կազմում են լինելու նար Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեանը և Դպրեվանքի տեսուչ Գերպ. Տ. Թորգոմ Ծ. Վրդ. Տօնոյեանը: