
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորման անդամներին

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը ընդունեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի անդամներին:
Հանդիպման ժամանակ կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրեց որպիսի ԳԴՀ-ն օգնություն ցույց տա Իսլամիստների գերությունից ազատագրված Շանգալ «Սինջար» քաղաքին, որ եզդիները կարողանան վերականգնեն ավերակների վերածված իրենց բնօրրանը: Հետևողականություն ցուցաբերեն եզդի կանանց ու երեխաներին ԻՊ-ի գերությունից շուտափույթ ազատագրելու համար: Օգնեն եզդիներին միջազգային կազմակերպությունների երաշխավորությամբ, քրիստոնյաների հետ ինքնավարություն ձեռք բերելու համար:
Դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանության ծրագրերում հաշվի կառնվեն նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը:
Ա.Շարոյանը դեսպանին ծանոթացրեց Հայաստանում եզդիների համայնքի ապրելակերպին, միավորման գործունեությանն ու ծրագրին : Շնորհակալություն հայտնեց եզդի փախստականներին անմիջական մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Վերջում դեսպանը հավաստիացրեց, որ վերոհիշյալ հարցերի մասին կիրազեկի իր երկրի ղեկավարությանը:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան