
Նորք-Մարաշի բնակարանից ԱԱԾ աշխատակիցները դուրս բերեցին երկու անձի. բնակարանը տակնուվրա է արված

Քիչ առաջ Նորք-Մարաշի այն բնակարանից, որն, ըստ ԱԱԾ-ի՝ վարձակալել են հանցախմբի անդամները, ԱԱԾ աշխատակիցները դուրս բերեցին երկու անձի, ինչպես նաև բազմաթիվ տոպրակներ: Ենթադրվում է, որ դրանում տանից առգրավված տարբեր իրեր էին:
Բնակիչներից մեկը, ով բնակվում է այդ տան հարևանությամբ, պատմեց, որ վարձակալած բնակարանը պատկանում է իր տեգրոջ ընտանիքին, որն էլ վարձակալությամբ է հանձնվել մեկ ամսով և այսօր լրանում էր մեկ ամիսը: