Բնակարանը, որտեղ հանցավոր խմբակցություն է հայտնաբերվել, վարձակալությամբ է տրվել բրոկերի միջոցով

Նորք-Մարաշ փողոցի տան տերը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, բնակարանը վարձակալության է հանձնել բրոկերի միջոցով: Այս մասին ասաց տանտիրոջ քույրը՝ ասաց, որ այժմ չեն կարողանում գտնել բրոկերին: Նրա խոսքով՝ քրոջ մոտ է եղել տանը բնակվողներից մեկի անձնագրի պատճենը, նա Նուբարաշենի գրանցում է ունեցել, կին է:

Նա պատմեց, որ քույրը երեք երեխա ունի. զույգ տղաները ծառայում են բանակում: Նրա խոսքով՝ քրոջ ամուսինը 52 տարեկանում մահացել է, քանի որ տունը գրավադրված է եղել, այն վարձակալությամբ է տվել:

«Ես այնքան երախտապարտ եմ մեր ներքին գործերին և բոլոր կազմակերպություններին, բոլոր ծառայություններին, որ այսպես օպերատիվ կերպով… Սա վերաբերվում է ոչ միայն իմ քրոջ տանը, որը կարող էր հօդս ցնդել, և երեխաները քրոջս հետ միասին մնային դրսում: Դուք հասկանում եք: Իսկ ինչ վերաբերում է մնացածին… Աստված մի արասցե եթե կատարվեր ինչ-որ տեռոսրիստական ակտ: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչքան ամեղ զոհ կարող էին լինել»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

12309342_1097575030305103_70721511_n

An armed group was neutralized in Nork Marash District, Yerevan

An armed group was neutralized in Nork Marash District, Yerevan

An armed group was neutralized in Nork Marash District, Yerevan

An armed group was neutralized in Nork Marash District, Yerevan

Norq-Marash3 (2) Norq Marash22 (5) Norq Marash22 (4)  Norq Marash22 (3) Norq-marash (1)

Տեսանյութեր

Լրահոս