
«Աշտարակի մեծ կամուրջ»-ի մոտ Եռաֆազ մալուխ է պոկվել

Նոյեմբերի 25-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին` «Աշտարակի մեծ կամուրջ»-ի մոտակայքում, հոսանքի եռաֆազ մալուխը պոկվել է և կախվել, կան վնասված մեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում պոկվել է բարձր լարման հոսանքի մալուխը և ընկել ճանապարհի երթևեկելի մաս, ինչից կոտրվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 22UL714 պ/հ (վարորդ Հ. Հ.) ավտոմեքենայի հայելին և դիմապակին, վնասվել է «Մերսեդես C-280» (վարորդ Է. Ա.) մակնիշի 31TL051 պ/հ ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ «Մերսեդես S-500» մակնիշի 34ՕZ185 (վարորդ Հ. Հ.) ավտոմեքենայի վրա առջացել են քերծվածքներ: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքալարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի մասից և մինչ էլ.ցանցի աշխատակիցների կանչի վայր հասնելը իրականացրել են հերթապահություն: