Բաժիններ՝

Նորք-Մարաշում վնասազերծված խումբը թերևս «Հայոց Վահան»-ն է՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ. yerkirmedia.am

yerkirmedia.am-ը գրում է. Երեւանում այսօր, Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերված եւ վնասազերծված խմբավորման վերաբերյալ մանրամասներ իրավապահներն առայժմ չեն հրապարակում։

Հրապարկվել է միայն Արթուր Վարդանյան անուն ազգանունը եւ նշվել, որ նրա հետ ձերբակալվել է եւս 9 մարդ, որոնց ինքնությունն առայժմ չի բացահայտվում։ Նշված հասեցում արված եւ համացանցում արդեն հրապարակված լուսանկարներից, սակայն, շատ բան կարծես պարզ է դառնում։ Մասնավորապես, 168.am կայքը հրապարկել է լուսանկարներ խմբի վարձած բնակարանից, որոնցից մեկում երեւում են երկու առյուծներով նկարազարդված եռագույն բազմաթիվ փոքր դրոշներ։

Այս զինանշանը նույնությամբ համապատասխանում է վերջին մեկ տարում իր շուրջը մեծ աղմուկ բարձրացարած «Հայոց Վահան» կազմակերպության խորհրդանշանին, որով էլ համացանցում հանդես է գալիս հիշյալ կազմակերպությունը։ Միաժամանակ, այն նաեւ «Հայոց Վահան» կազմակերպության ֆեյբուքյան էջի գլխավոր նկարն է, որտեղ բավականին շատ տեղեկություններ, այդ թվում՝ խմբի անդամների անուններ եւ լուսանկարներ կան հրապարակված, խմբի youtube-յան էջից հրապարակումներ, ինչը գաղտնի եւ զինված խմբավորման պարագայում, համաձայնեք, փոքր ինչ տարօրինակ է եւ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Ինչեւէ, հիշյալ կազմակերպության ղեկավարն Արթուր Վարդանյան անունով, 1981 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւանում ծնված եւ երեւանյան գրանցում ունեցող անձն է, որը պարբերաբար հանդես էր գալիս համացանցում իբրեւ Քեսաբի ազատագրմանը մասնակցած «Հայոց Վահան» գնդի հրամանատար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս