Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անդրադառնալով նիստի ընթացքում եղած պայմաններին՝ նա ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում մեկ ազատազրկված անձի համար պետք է ապահովվի 4քմ տարածք. «Այդ օրը 4քմ տարածք նույնիսի ապահովված չէր: Այսինքն՝ դրանք անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող պայմաններ էին»: Անդրադառնալով քրեական գործին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Կան լուրջ հարցեր, որոնք պատասխանները քրեական գործում բացակայում են»:
Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջ – Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
«Ամանոր նշելը վատ չէ, խորհուրդ կտամ չչարաշահել խմիչքը, այդ տապակած ուտեսները, խոզի բուդը, խմորեղենները պետք չէ միանգամից ուտել: Ամանորի օրերին քիչ համբուրվեք, քանի որ այդպես են հիվանդությունները տարածվում: Ամեն դեպքում, չեմ հիշում, որ Նոր տարուց հետո ամբողջ ազգը հիվանդանոց ընկնի, այնպես որ, թողնենք նորամալ այդ տոնը վայելեն»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ /4 արկ/:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արաքս գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շևչենկո փողոցի թիվ 10 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ամեն մի դարաշրջան ունի իր հոգևոր, կենցաղային, մշակութային առանձնահատկությունները, բայց մարդ արարածը նույնն է հավիտյան` Հոմերոսի շրջանից մինչև այսօր, Սողոմոն արքայից մինչև առաքելական շրջան, պատերազմի ժամանակ, թե խաղաղության մեջ: Պարզապես ավելի արտահայտիչ են դառնում նրա զգայական, բնազդային, գիտակցական այս կամ այն հատկանիշները:
Եկեղեցին այսօր բավականին մոդեռն քայլեր անում է, որպեսզի մարդկանց կարողանա մոտեցնել Ճշմարիտ Լույսին` Հիսուս Քրիստոսին: Բայց կան հայացքներ, որոնք եկեղեցին չի կարող փոխել, քանզի դրանք ձևավորվել են սեփական լուրջ, երկարատև փորձի հիման վրա:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասում՝ ՊՆ շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Լադա» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած և մեկ զոհ, ով արգելափակված է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դժվարությունը տղամարդու համար է։ Երբեք չեմ մտածել չծառայելու մասին։ Բանակը ֆիզիկապես և հոգեպես կոփում է քեզ, ավելի ինքնուրույն ես դառնում, ավելի արագ ես կողմնորոշվում։ Այնպես որ, այսօրվա դժվարությունների` բանակի դասերի պտուղները վաղն ես քաղելու։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոյի թիվ 24 շենքի մոտակա եռահարկ շինության 3-րդ հարկում:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ և Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից մեկում արգելափակված կին կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամանորն ու Սուրբ Ծնունդը քաղաքից դուրս անցկացնելու համար որքա՞ն գումար է հարկավոր: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել տարբեր ռեստորանների, հյուրանոցների, հանգստյան տների, ակումբների առաջարկներն ի մի բերելով:
նա տան խոհանոցում ափսե կոտրելուց հետո, մոր կողմից դիտողություն ստանալով, վիճել է վերջինիս հետ, այնուհետև բռունցքներով և ձեռնափայտով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով գլխի, ձախ նախաբազկի, կրծքավանդակի ձախ կեսի արյունազեղումների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Երբեմն ծնողների երևակայությունն անսահման է: Ինչ ասես չեն անի ծնողները, որպեսզի իրենց երեխան ուշադրություն հրավիրի իրենց վրա մանկապարտեզում:
Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում այրվում են անասնագոմ և հացատուն:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում` «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «ԱՄՆ» դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահեցնում է, որ տնտեսական ճգնաժամը չի շրջանցել իրեն ու իր հարուստ ընկերներին։
Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա, ինչպես նաև Կիևյան և Լենինգրադյան փողոցներից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա տանող ճամապարհահատվածներում:
Աստված ասաց. «Մեղավորին չեմ ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում եմ որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ և չորրորդ սերունդ» (Ելք. 34: 7): Որդիները պատասխանատո՞ւ են ծնողների, պապերի գործած մեղքերի համար: Անեծքը փոխանցվո՞ւմ է սերունդներին: Արդյոք դա այդպե՞ս է մինչև այժմ: