Բաժիններ՝

Ի՞նչ է մտածում մեր եկեղեցին՝ իր գաղափարախոսության մոդեռնացման, այսօրվա պայմաններին հարմարեցնելու մասին

– Ի՞նչ է մտածում մեր եկեղեցին՝ իր գաղափարախոսության մոդեռնացման, այսօրվա պայմաններին հարմարեցնելու մասին:

– Եկեղեցին այսօր բավականին մոդեռն քայլեր անում է, որպեսզի մարդկանց կարողանա մոտեցնել Ճշմարիտ Լույսին` Հիսուս Քրիստոսին: Բայց կան  հայացքներ, որոնք եկեղեցին չի կարող փոխել, քանզի դրանք ձևավորվել են սեփական լուրջ, երկարատև փորձի հիման վրա: Այսօր շատ կազմակերպություններ փորձում են ոչ թե առաջնորդել իրենց ժողովրդին դեպի ճշմարտություն, այլ ջանում են մարդկանց քմահաճույքին հարմարեցնել իրենց գաղափարախոսությունը, որպեսզի դրանով կարողանան մարդկանց գրավել:

Դժվար է հավատալ այն մարդկանց, ովքեր ասում են, թե գնացել են աղանդավորական այս կամ այլ կազմակերպություն, որովհետև իրենք հոգևոր սով ունեին, Աստծուն էին փնտրում և այնտեղ գտան և զանազան նմանատիպ զառանցանքեր: Եթե մարդն Աստծուն սեփական հոգու մեջ չունեցավ, զուր է այլ տեղ փնտրել Նրան: Իսկ ինչ մնում է հոգևոր սնունդին, ապա ասեմ, որ այսօր մեր քաղաքի յուրաքանչյուր Հայ  Առաքելական եկեղեցում, շաբաթական 4 օր քահանաների կողմից կազմակերպվում են դասընթաց-քարոզներ, որոնց յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել, սրան գումարենք նաև Ս. Պատարագի ընթացքում քարոզը և նաև կիրակնօրյա դասարանների դասընթացները: Ստացվում է, որ շաբաթվա յուրաքանչյուր օր եկեղեցում հոգևոր սնունդ ստանալ հնարավոր է: Ինչպես նաև  միշտ հնարավոր է մոտենալ քահանային և զրուցել նրա հետ: Երբ մարդիկ այս ամենի մասին իմանում են, զարմանում են, քանի որ անտեղյակ են, եկեղեցիների պատերին փակցված տեղեկատվությունը հաճախ չեն նկատում: Եկեղեցին իր «արտադրանքը»` տեղեկատվությունը,  մարդուն մատուցում է նաև շատ ժամանակակից միջոցներով: Այս ամենը ժամանակին չի եղել, բայց այսօր կա:

Օրինակ` հոգևոր կայքերը: Ուղղակի մեր ժողովուրդը նաև չպետք է ծուլանա և իր քահանային ճանաչի` եկեղեցի գնալով ու նրա հետ շփվելով: Աղանդավորների տված տեղեկատվությունըն ավելի լավը չէ, քան եկեղեցունը: Եվ եթե նրանք ավելի «լավն» են, քան Հայ  Առաքելական եկեղեցին, ապա ինչո՞ւ նրանք ջանք չեն խնայում, որպեսզի արտաքնապես շատ հարցերում` շենքերի, սիմվոլիկայի և այլն, նմանվեն մեր Հայ Առաքելական եկեղեցուն:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս