
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ԿՌԱԶ» մակնիշի 449 LS 53 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Հ., ծնվ.1959 թ.) և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 DN 072 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Ղ., ծնվ. 1988 թ.), ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1980 թ. ծնված Ծ. Հ.-ը տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Խ. Ղ.-ը և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1985 թ. ծնված Հ. Գ.-ը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր՝ 1987 թ. ծնված Բ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները Ծ. Հ.-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, անջատել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: