Եղվարդի խճուղում վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում` «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Xterra» մակնիշի 34 OV 107 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ե.) բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031