
Այսօր մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

«Երևանյան Ամանորի վազք» բարեգործական վազքի անցկացմամբ պայմանավորված` սույն թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:30-ը, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա, ինչպես նաև Կիևյան և Լենինգրադյան փողոցներից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա տանող ճամապարհահատվածներում:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան