Արդյո՞ք մեղք է հղիությունից պաշտպանվելը
– Արդյո՞ք մեղք է պաշտպանվել հղիությունից:
– Ամեն մի դարաշրջան ունի իր հոգևոր, կենցաղային, մշակութային առանձնահատկությունները, բայց մարդ արարածը նույնն է հավիտյան` Հոմերոսի շրջանից մինչև այսօր, Սողոմոն արքայից մինչև առաքելական շրջան, պատերազմի ժամանակ, թե խաղաղության մեջ: Պարզապես ավելի արտահայտիչ են դառնում նրա զգայական, բնազդային, գիտակցական այս կամ այն հատկանիշները: Այդպես է նաև զավակածնությունը: Հնում, մինչև անգամ 20-ական թվականները, մեծ գերդաստաններով է հայը հայտնի եղել, մի տան մեջ ապրել են պապն ու տատն` իրենց թոռների ու ծոռների հետ, 30-40հոգի մի տան պատերից ներս: Խորհրդային շրջանում բնակարանային ֆոնդը և կենցաղային կերպը ստիպեցին ու թելադրեցին մարդկանց սահմանափակել ծննդաբերությունը, և մարդիկ հաճախ են գործել հղիության արհեստական ընդհատման մեղքը: Պաշտպանությունը չարյաց փոքրագույնն է` հղիության արհեստական ընդհատման համեմատ:
Օրհնությամբ` Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am