Վթար Վանաձոր քաղաքում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ և Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից մեկում արգելափակված կին կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 33 OV 319 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ղ., ծնվ. 1989 թ.) և «Մերսեդես C200» մակնիշի 35 AR 500 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ., ծնվ.1981 թ.) ավտոմեքենաները. վերջինիս ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1952 թ. ծնված Վ. Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վ.Գ.-ը և մյուս ուղևոր՝ 1974 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Վ. Գ.-ինը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: