Բաժիններ՝

«Արայիկիս ցավը տանեմ, չեմ կարող ասել, որ զենքը վայր դնի». «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի մայր. 1in.am

«Իմ երեխեքը էդպիսի քայլի չէին դիմի, եթե չիմանային, որ մտադրություն կա գրավված տարածքները հետ տալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մայրը։

Նա ասել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ իր որդիները նման մտադրություն են ունեցել, չգիտի էլ զենքը որտեղից են հայթհայթել։ «Համենայնդեպս իմ որդին գնացելա իր եղբոր՝ Արարատի հետևից…բայց ինչի համար են ձերբակալել, որ ժամանակին գնացել կռվել են իրենց երկրի, հայրենիքի համար։ Հիմա ասում են ահաբեկիչ, ագրեսոր անվանում անվանում։ Բայց իմ որդին կյանքում հայի վրա ձեռք չի բարձրացնի, չի կրակի…չգիտեմ ոնց կլուծվի այս հարցը»,-ասաց Խանդոյանի մայրը:

«Ես չեմ կարող նրանց մեղադրել։ Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին մասնակիցները իմ որդիներն են։ Նրանք հանցագործներ չեն, հայրենասեր մարդիկ են, Ղարաբաղի համար պայքարած, արյուն թափած մարդիկ են, բայց հիմա սարքել են դավաճան»,-լացակումած ասաց մայրը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս