
«Սևանի ոստիկանությունը տեղում է». Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համացանցում ապատեղեկատվություն է տարածվել, թե Սևանի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները:
Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողները հստակ և լիարժեք կատարում են իրենց պարտականությունները:
Նման անհեթեթություններ տարածողներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրավիճակը լարելու անմաքուր մտայնությունից ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»: