2015թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ին, Մասիսի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Թունավորում սնդիկի միածությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Շ.Թումանյանը և նրա 4-ամյա դուստրը։
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը` այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, պետք է լսվեր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) գործով պաշտպանական ճառը:
Հայտնաբերվել էր տանտիրուհու դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ խարդախության դեպքեր միշտ էլ լինում են, քաղաքացիներից Ոստիկանությունը հաղորդումներ է ստանում, կատարվում են անհրաժեշտ գործողություններ, ցանկացած հաղորդման համապատասխան ընթացք է տրվում, կատարվում է քննություն: Բացի դա՝ Ոստիկանությունը բազմաթիվ սյուժեներ է պարբերաբար ներկայացրել խարդախության դեպքերի մասին և նախազգուշացրել քաղաքացիներին:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 64 շենքի 1-ին մուտքի վերելակում (2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 18-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մասիս քաղաքում սեպտեմբերի 16-ին իրեն եւ 4-ամյա դստերը թունավորած 35-ամյա Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է եւ դստեր հետ ապրում է հայրական տանը: Այս մասին NEWS.am-ին պատմել են հարեւանները: Նա արդեն 2 տարի է, ինչ ամուսնալուծված է. ամուսինը ապրում է Մասիս քաղաքում, սակայն, հարեւանների խոսքով, նրանք միմյանց հետ չեն շփվում:
Տեղեկությունների համաձայն՝ 6 ամսվա ընթացքում ВВС Monitoring-ը կավարտի իր գործունեությունն Ադրբեջանում ու կտեղափոխվի Թբիլիսի, հայտնում է Haqqin.az-ը:
«Ես չեմ հավատում, որ սրան գողացել են և փորձում են օգտագործել Հայաստանի դեմ… Սրա միակ ցանկությունը՝ Եվրոպաներում և Ամերիկաներում տաքուկ հաստատվելն է… Թե ի՞նչ գնով՝ դա իրեն չի հետաքրքրում…»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
«Interfax-Ադրբեջանը» տեղեկացնում է, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու գործում օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:
Եթե իրականությանը համապատասխանում է տեղեկատվությունն այն մասին, որ իբր ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը փախել է Ադրբեջան, ապա այստեղ զարմանալի ոչինչ չկա: Շատերին միասեռականության մեջ մեղադրող, ոմանց մասին կեղծ լուրեր տարածող, զրպարտող այս չորքոտանին՝ մադամ Վահանը, հայտնվել է այնտեղ, որտեղ իրեն սպասում էին…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սրտի անոթները ստենտավորել են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Մասիսում 35-ամյա կինը իքննասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ, որից հետո սնդիկի օքսիդ է խմեցրել իր դստերը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 2-րդ զանգվածի Մոլդովական փող. 8, 8/1, 79, 83, 84, Թոթովենցի 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6/1, 6/2, 8, 8/1, 9, 10, 11, 11/1, 11/2, 12, 13, 14, 15 համարների և 135 դպրոցի ջրամատակարարումը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀԷՑ-ի վաճառքից հետո սակագինը վերանայվի, Երվանդը Զախարյանը պատասխանեց. «Սակագինն արդեն գործում է, սակագնի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո»:
Այսօր կառավարության շենքի մուտքի դռան մոտ մի տարեց կին՝ Սարգսյան Օֆիկ անունով, նստել ու պահանջում էր, որ իրեն վերադարձնեն իր տունը: Նա ասաց, որ եկել է Գեղարքունիքի մարզից, որպեսզի հանդիպի Ալիկ Ղազարյանին(Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյան:-Ռ.Մ.), սակայն ոստիկանները նրան հեռացրին:
Երեխան մեզ մոտ հսկողության տակ է եղել, մի քանի անգամ եկել են` մեր էնդոկրինոլոգն էլ է նայել: Դեպքից մեկ օր առաջ մայրը դիմել էր պոլիկլինիկա. հայտնեց, որ երեխայի ոտքն այտուցված է, ցավում է:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-13-ն այցելել է Ֆրանսիայի Անտոնի քաղաք:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը համոզված է, որ իր սանիկը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անմեղ է եւ դատարանն էլ դա կապացուցի:
Ստամբուլի 14-րդ բիենալեն՝ վերջին Documenta-ի հեղինակ, հռչակավոր Կարոլին Քրիստո-Բակարջիևի ղեկավարությամբ, ընդգրկել է ողջ Ստամբուլը՝ եվրոպական ու ասիական, Սև ծովից՝ Մարմարա: Ցուցահանդեսի լեյտմոտիվներից մեկը հայկական թեման է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ (հայկական նախագծերին աջակցել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի Dilijan Art initiative նախագիծը): Եվ հայկական ենթատեքստը Ստամբուլի 14-րդ բիենալեն դարձնում է ամենաարմատական ժեստը քաղաքականապես սուր այս բիենալեի ողջ պատմության ընթացքում: Ստամբուլից՝ Աննա Տոլստովա:
ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են խորհրդակցությունները սահմանադրական բարեփոխումների շուրջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ պարզել են, որ Շ. Թումանյանը ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ, որից հետո սնդիկի օքսիդ է խմեցրել իր դստերը՝ Ա. Մալաքյանին:
Երեխայիս 4 ամսականում բարձր ջերմությունով տեղափոխեցինք հիվանդանոց: Այնտեղ փոքրիկիս արյուն ներարկեցին, 5 րոպե անց տղաս ընկավ կոմայի մեջ: 11 օր ծայրահեղ ծանր վիճակում էր, կոմայից դուրս չէր գալիս:
Այս պահին կառավարության շենքի դիմաց նաիրիտցիները բողոքի ակցիա են իրականացնում։ Այս անգամ նաիրիտցիները պահանջում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկում։
ՀՀ Կառավարության որոշմամբ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին» որպես նվիրաբերություն տրամադրելու համար մշակույթի նախարարությանը կհատկացվի 5 մլն. դրամ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610: