Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում այս պահին հանգիստ է, գյուղացիները հաշվարկում են նախորդ օրը՝ սեպտեմբերի 24-ի երեկոյան հակառակորդի գնդակոծությունների հետեւանքով առաջացած վնասների չափը:
աղցրաշեն գյուղի գլխավոր ճանապարհին են հավաքվել Քաղցրաշեն, Նարեկ, Այգեզարդ, Վերին Արտաշատ, Այգեպատ, Նորաշեն և մի քանի այլ գյուղերի 3000-ից ավելի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ հավատացել էին գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոստումներին, թե «ոչ մի ճուտ խաղող չի մնա գետնին, բոլորը կմթերվի» և գյուղացին իրեն քցված չի զգա:
Ինչպես հաղորդել էինք` սեպտեմբերի 23-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՅՄԶ» մակնիշի տրակտորը Բերդ քաղաքի հարակից «Գոլ Թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել էր, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ուշքումիտքս մի բան էր՝ թույլ չտամ ինձ շրջանցել, կարողանամ պաշտպանել ընկերներիս: Հանգիստ շունչ քաշեցի միայն այն ժամանակ, երբ տղաները օգնության հասան: Ուրեմն, ամեն ինչ կարգին է. կարողացել էի կանխել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները հենց երեկ շտապել են առաջնագիծ եւ խրամատներ՝ անհրաժեշտության դեպքւոմ արժանի հակարհաված տալու հակառակորդին եւ կանգնելու զինվորի կողքին։
Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը:
«Նա մեզ ասել է, որ ծեծելուց իրեն ասել են՝ քեզ ծեծում ենք նախագահի հասցեին վատ բաներ խոսելու համար. սա նրա խոսքերն են։ …ես իմ թեւերը քշտած, պատրաստ եմ օգնել, բայց եթե այդպես չէ, սուտ խոսք կա այդտեղ, էլ ի՞նչ ասեմ»,- ասաց Ազատամարտիկների դաշինքի նախկին անդամ Սուրեն Սարգսյանը:
«Հակառակորդը պետք է հասկանա, որ, պատկերավոր ասած, սահմանամերձ գյուղի գոմի ուղղությամբ արձակած իր յուրաքանչյուր գնդակ մեր կողմից դիտարկվելու է Երևանի կենտրոնի շենքի գնդակոծմանը հավասար թշնամական արարք, դրան բնականոն կերպով հետևելիք պատասխանի ողջ համարժեքությամբ»:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 57/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի 2-րդ հարկը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ՝ սեպտեմբերի 24-ին, 41-ամյա Սոնա Ռեւազյանը մահացու վիրավորումը ստացել է տանը:
«Ես երբեք չեմ մտածել այդ մասին, անկեղծ-անկեղծ եմ ասում` իսկապես չեմ մտածել եւ չեմ էլ ուզում»: Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞: «Շատ ուրախ կլինեմ: Գիտեք, ինձ համար մեկ է՝ որեւէ մարդ, ով որ աշխատում է հօգուտ մեր մշակույթի, թող լինի»:
Ի պատասխան Տավուշի մարզի գյուղերի գնդակոծության, հայկական զինուժի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 5 զինվոր: Եվս 5 ադրբեջանցի վիրավորվել են, նրանցից 2-ի վիճակը ծանր է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Արփինե Հովհաննիսյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո Էթիկայի հանձնաժողովը մնացել է առանց նախագահի, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ Արթուր Սաքունցի դիմումն էլ՝ օդում կախված: Բանն այն է, որ ամեն նստաշրջանին կազմվող այս հանձնաժողովը ղեկավարելու հերթն այժմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է՝ ԲՀԿ-ինը, որն էլ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ապա նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահան Բաբայանի թեկնածությունը:
Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում ժխտեց այն լուրերը, որ «Կալաչ» ընկերության գույքը աճուրդի է հանվել, և աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով՝ ասելով. «Ես պարտքեր ունեմ, բայց վճարունակ եմ։ Սուրեն Խաչատրյանը, Վարդան Այվազյանը եթե մեզ վերադարձնեին մեր պարտքերը, պարտքեր չէինք ունենա։ Ս. Խաչատրյանը 102 մլն դրամ է պարտք, Վ. Այվագյանը՝ 70 հազար դոլար։ Վարդան Այվազյան, ամոթ ա, երկու մետրանոց բոյով խաբում ես»։
Ում հայհոյել են, թող այդ մարդը հայտարարի, որ ինձ հայհոյել են, ես էլ ծեծել եմ: Այդ հայհոյողը որ չի երեւում: Ով որ հայհոյելու մասին ասել է, իրան հարցրեք:
Սարգսյանի` համացանցի չափահաս օգտատերերի համար ազատ հասանելի թվով 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ:
Ըստ դատարանի վճռի՝ մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել է, որ երիտասարդը «www.hylike.ru» կայքում «18+» անվանումով բաժնում «ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՆ ԱՅԼԱՍԵՌՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ, ՈՐ ԴԵՌ ՉԵՔ ՏԵՍԵԼ (18+)» վերնագրով նյութ է տեղադրել, որում առկա են եղել Անժելա Սարգսյանի մասնակցությամբ սեռական ակտերից հատվածներ պարունակող թվով 7 լուսանկարներ, որոնցից 4-ը՝ պոռնկագրական բնույթի, լուսանկարները հասանելի են եղել համացանցի ցանկացած չափահաս օգտատիրոջ համար:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում գտնվող հյուրանոցի մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Արթուր Գ.-ին:
Յուրաքանչյուր փաստաբան պարտավոր է պաշտպանել իր պաշտպանյալի շահերն օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Դա իրենց կարծիքն է, որ իրենք մեղավոր չեն եղել, և հնարավոր է կամ հնարավոր չէ, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան եղած լինի: Կարծում եմ՝ դա ավելի շատ սուբյեկտիվ կարծիք է, և քանի որ, ի վերջո, դատարանն է իր վերջնական դատական ակտով որոշելու անձի մեղավորությունը կամ անմեղությունը, ես պարզապես կփորձեմ զերծ մնալ որևէ մեկնաբանություն տալ, մասնավորապես` մեղադրյալների պաշտպանների հայտնած կարծիքի վերաբերյալ:
«Փյունիկ» հիմնադրամն այս տարի նախատեսում է Արցախի Հանրապետությունում մատենադարանի մասնաճյուղ բացել:
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:
2015թ-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի կողմից ստուգումներ են անցկացվել պատահականորեն ընտրված Լոռու մարզի թվով 29 մանկապարտեզներում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ է ճանաչվել: Դատարանի վճռով՝ բավարարվել է «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին «Ամերիաբանկ» ՓԲԸ դիմումը:
Հակառակորդի կրակոցից զոհվել են սահմանամերձ Պառավաքար և Բերդավան գյուղերի բնակիչներ:
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպանն այսօր դատարանից խնդրեց Գոռ Առաքելյանի արարքներին տալ ճիշտ գնահատական:
Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի կրակոցներից խաղաղ բնակիչ է զոհվել:
Վերջին օրերին մամուլում շրջանառվում է Սևանը ստորջրյա թանգարան դարձնելու գաղափար: Դրա հեղինակը «Արմ-Դայվինգ» հասարակական կազմակերպությունն է, որ մտադրվել է Սևանի հատակին ստորջրյա արձանախումբ տեղադրել: Անգամ հայտարարվում է, թե նախաձեռնությունն արդեն հավանության է արժանացել բնապահպանների կողմից, իսկ առաջին արձանը, որը տեղ կգտնի Սևանի հատակին, կլինի անմոռուկի տեսքով:
Ֆեյսբուք սոցիալական ցանցով ծանոթության «զոհ» է դարձել ՀՀ Ֆինանսների նախարարության 24-ամյա աշխատակիցը: