«Սարի թաղում 6 մեքենա է խփվել, մի քանի տան վրա են կրակել, դուք իմացե՞լ եք». Գառնիկ Իսագուլյանը՝ լրագրողներին

Ոստիկանները հաբեր չեն ընդունել, նրանք ընդամենը ծածկել են դեմքը: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը. «Բոլոր կադրերը դիտել եմ ու որևէ հաբերի օգտագործում չեմ տեսել: Երբ տղաները փորձում են դեմքերը փակել, ինչը նախօրոք պետք է արած լինեին, բոլորն ասում են՝ հաբեր են ընդունում: Ես չեմ ասում, որ այդ համակարգերում ամեն ինչ իդեալական է: Տեղի ունեցածը քննության առարկա կդառնա, ու եղած բոլոր թերացումները կբացահայտվեն, ու, եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն»:

Նա նշեց, որ Սարի թաղում եղել են մարդիկ, որոնք նախապատրաստել են սադրանք. «Այդ մարդիկ ո՛չ ոստիկաններ էին, ո՛չ էլ իշխանության ներկայացուցիչներ: Այդ մասով առանձին քննություն տարվում է: Երբ Սարի թաղում ուժերը չեն հերիքել, ներգրավել են քաղաքացիական հագուստով ոստիկաններին: Վիտալի Բալասանյանն ինձ համար բացարձակ արժեք է: Նա ասում է, որ նետվող քարերից առաջինը վիրավորվել են ոստիկանները»:

Հարցին՝ որտե՞ղ են եղել ինքն ու Վիտալի Բալասանյանն այդ պահին, նա չպատասխանեց՝ նշելով, որ դա քննիչի հարց է, բայց ասաց, որ միասին են եղել: Նրա խոսքով՝ լրագրողներին հորդորել են հեռանալ, քանի որ իրավիճակը լարված է եղել. «6 մեքենա է խփվել, դուք իմացե՞լ եք, քանի տան վրա են կրակել, դուք իմացե՞լ եք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս