Ուժեղ կարկտահարությունից տուժել են մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն և Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունները:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սոցիալական ցանցի միջոցով մտերմիկ հարաբերություններ ստեղծելու արդյունքում խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կարևորելով ներկայացված օրինագիծը՝ վարչապետը նշել է, որ ՀՀ քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի հատուցում պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ Գագարինի փողոց թիվ 4 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացրած հայցերով, գումարի բռնագաձման պահանջով, բազում դատավարություններ են ընթանում Սահմանամերձ Տավուշի մարզում գործող, հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղի ղեկավար աշխատողը, խնդրելով իր անունը չհրապարակել, ներկայացրեց բնակչության պարտքերի հետ կապված վատթար վիճակը:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Հիմի էս նեղ մաջալին դրել Սահմանադրություն են քննարկում, եսիմ ինչ մեյմունություններ են անում։ Այ մարդ, էս պետության ամբողջ ուշադրությունը հիմա պետք է բևեռել երկրի անվտանգության վրա, ի՞նչ Սահմանադրություն։ Էդ նույնն է, որ ես տունս վերանորոգեմ, բայց առանց կտուր կապելու, պլինտուսների գույնի մասին մտածեմ։ Ա՛յ, պլինտուսի մակարդակի բաներ են անում»:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Փայտեբարակ թաղամասի 10-րդ շարքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զեկուցվել է, որ 16 բնակարան արդեն տրամադրվել է գինու գործարանին հարող տարածքի նորակառույց շենքից, ինչպես նաև ամբողջությամբ փոխհատուցվել է 11 ընտանիքի բնակարանների գումարը, ևս 24-ի փոխհատուցման տրամադրման հարցն ընթացքի մեջ է:
Դեկտեմբերի 4-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Աբրահամ Մխիթարի Թադևոսյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2013 թվականին տղայի մոտ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ: Սկզբում ծնողները կարծում են՝ թոքաբորբ է, սակայն պարզվում է՝ թոքերում ուռուցք կա:
Ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունների կողմից առաջարկվող նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունները:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.08-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գրանտ Տոբակո» խանութի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ Գյումրիի Ղուկասավան փողոցի տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախատեսվում է փոփոխության ենթարկել ձերբակալված և կալանավորված անձանց իրավական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը:
Մի քանի հազար շիշ մահացու վտանգավոր ալկոհոլը, որը, ըստ ՌԴ հետաքննության, պատրաստվել է Food City մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում, պատկանել են ադրբեջանցի օլիգարխներ Գոդա Նիսանովին ու Զարախ Ալիևին, ինչպես նաև նրանց գործընկեր Իլհամ Ռահիմովին, գրում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի բարեկամներին, ովքեր, Նախագահի խոսքով, տարիներ շարունակ իրենց գործունեությամբ մեծապես նպաստում են հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հումանիտար և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության զարգացմանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ հաբեր ընդունելով:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաքից հետո դրվելու են վրաններ: Նա հայտարարեց նաև, որ իրենք հրապարակային դիմում են Մշակույթի նախարարությանը, որ վերացնի սահմանափակումը վրան տեղադրելու համար:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով ամբողջությամբ ներդրվում է բարոյական վնասի հատուցման ինստիտուտը:
Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.50-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «Լեքսուս» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը: