Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E280» մակնիշի 01 SO 101 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Հ. Բ.) և «Daewoo Nexia» մակնիշի 35 DO 641 պ/հ ավտոմեքենաները, վերջինիս վարորդ` 1959 թ. ծնված Վ. Ե.-ը և ուղևոր` 1993 թ. ծնված Ն. Մ.-ը, արգելափակվել են ավտոմեքենայում, իսկ մյուս երկու ուղևորներ` 1984 թ. ծնված Ս. Ա.-ը, 1988 թ. ծնված Տ. Պ.-ը և 1982 թ. ծնված Ա. Ղ.-ը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Տուժածները տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ա. Ղ.-ը տեղափոխվել է Երևան քաղաքի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, իսկ Տ. Պ.-ը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց. տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: