
Արբեջանցի օլիգարխները մահացու վտանգավոր ալկոհոլ են իրացրել Ռուսաստանում

Մի քանի հազար շիշ մահացու վտանգավոր ալկոհոլը, որը, ըստ ՌԴ հետաքննության, պատրաստվել է Food City մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում, պատկանել են ադրբեջանցի օլիգարխներ Գոդա Նիսանովին ու Զարախ Ալիևին, ինչպես նաև նրանց գործընկեր Իլհամ Ռահիմովին, գրում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին:
Ալկոհոլն ուղարկվել է իրացվելու Ռուսաստանի տարբեր շրջաններ: Բժիշկներն ու ոստիկաններն ահազանգ են հնչեցնում, քանի որ անորակ ալկոհոլից արդեն թունավորվածներ կան:
Ռուսական ԶԼՄ-ները գրում են նաև, որ կենտրոնի սեփականատերերից մեկը սերտ կապեր ունի թուրքական էլիտայի հետ: