«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 1-ին նրբանցքի 1-ից-24 և Ռուստամյան փող. 1-ից-17 համարների ջրամատակարարումը:
Իրենց շենքի բակում հարևանների վիճաբանությունը սաստել է 16-ամյա պատանին՝ պահանջելով ցածր խոսել: Նրա պահանջը դուր չի եկել հարևանին, որի համար վերջինս 16-ամյա պատանուն կանչել է 2-րդ հարկի հարթակ:
Ինքնաձիգից արձակված ավելի քան 20 կրակոց Գառնիում: Գործով հետախուզվողները հայտնաբերվել և կալանավորվել են:
Նախընտրական շրջանում ընտրական իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել են մարզերի և վարչական շրջանների դատախազներին՝ նյութերում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց` «Մաքս Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն այսօր բացահայտել է կազմակերպված հանցավոր խմբակցություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացի Սիմոն Դ.-ն վիճաբանում է ընտանիքի անդամների հետ: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներին տեսնելով, Սիմոն Դ.-ն չի կատարել նրանց օրինական պահանջները և բռնություն է կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Պռոշյան գյուղում հնչած կրակոցների հետքերով:
Երեւանի կենտրոնում նոյեմբերի 24-ին սպանված 32-ամյա Հովհաննես Աթանյանը ծնունդով գյումրեցի էր, ամուսնացած էր, երկու երեխաների հայր:
Armtimes.com-ի թղթակիցն այսօր Նորքում ԱԱԾ-ականների կողմից վնասազերծված «խմբի» վարձած տանը դրոշներ է նկատել:
Ես Նելլի Մինասյանին ճանաչում եմ, բայց հաստատ չեմ կարող ասել, թե այդ տանը գտնված նկարում արդյո՞ք Նելլին է, թե՞ ոչ:
Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի հրապարակում այսօր` նոյեմբերի 25–ին, Երևանում վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամների անունները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այսօր վաղ առավոտյան Նորք Մարաշում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասաձերծված հանցավոր խմբի անդամներից մեկը Հանրային հեռուստաընկերության աշխատակից արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանն է։
«Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում»:
Ապօրինի թմրաշրջանառություն. հերթական բացահայտումը:
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավարի՝ Արթուր Վարդանյանի մասին: Մեր տեղեկություններով՝ նա Արցախյան ազատամարտի մասնակից Վալերի Վարդանյանի որդին է` «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության նախագահը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Վարձակալության պայմանագիրը կնքված է եղել Մարինե անունով աղջկա հետ, եթե չի սխալվում երկուսը քույրեր են եղել: Մեր հարցին, թե ինչ են իմացել՝ ինչով են զբաղվել տունը վարձակալողները, նա պատասխանեց, որ հստակ ոչինչ չեն ասել:
ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015թ. ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների:
Ինչպես են Նորք-Մարաշի զինված խմբավորմանը վնասազերծում. tert.am
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ և խումբը հավաքագրող Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված է «Վարդանանց Իշխան» անվանումով և «Հայոց վահան»-ի անվան ներքո Youtube ցանցի միջոցով տարածել է տեսանյութեր, որտեղ խոսել է Քեսաբի ազատագրության գործում իբր իր մասնակցության մասին:
Դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանության ծրագրերում հաշվի կառնվեն նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը:
Մասնավորապես, 168.am կայքը հրապարկել է լուսանկարներ խմբի վարձած բնակարանից, որոնցից մեկում երեւում են երկու առյուծներով նկարազարդված եռագույն բազմաթիվ փոքր դրոշներ։
Նոյեմբերի 24-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Մենք չգիտենք՝ քանի հոգի են եղել, գնում, գալիս էին, բայց կոնկրետ ո՛չ տեսել ենք իրենց, ո՛չ շփվել ենք»,- այս մասին ասաց Նորք-Մարաշի բնակարանի հարևանությամբ ապրող կինը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի՝ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցությունը: Հարևան կինը տանիտիրոջ հարազատներից մեկն էր: Նրա խոսքով՝ տանը բնակվողներին զենքեր բերելիս չեն նկատել, սակայն զգացել են ամեն անգամ նրանց բարձրանալ-իջնելը սանդուղքով, քանի որ աստիճանները կպած են իրենց տանը: Տանը մինչև գիշերվա ժամը 2-3-ը հիմնականում շարժ է եղել, տանից լսել են երաժշտության ձայներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: