Տիրապետում եմ տեղեկատվության, որ Սյունիքի ճանապարհի հարցն Ադրբեջանի պահանջով է ներառվել նոյեմբերի 9-ի 9-րդ կետում. Քոչարյան

Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցն արդեն քննարկման սեղանին է դրված։ Այս մասին «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այստեղ իհարկե, ակնհայտ աբսուրդայնություն կա, որ Սյունիքի ճանապարհը կամ միջանցք կոչվածը ինչու է այսօր քննարկման թեմա դեռ մնում բանակցային սեղանի վրա։ Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Լաչինը միջանցք էր 5 կմ–ոց, որի վրա Ադրբեջանը ոչ մի վերահսկողություն չուներ: Դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իրենով շարունակում է ապրել»,- ասաց Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031