Ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 4-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Դեկտեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 4-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ին գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը‵ 6-8 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 4-ին էական տեղումներ չեն սպասվում, 5-ին հնարավոր է թույլ ձյուն, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.40C (1976թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -9.10C (1972թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.60C