Փաշինյանը միջանցքը տալու խոստումը տվել է. Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը միջանցքի խոստումը տվել է: Սա ոչ թե զիջման վտանգ է, այլ արդեն խոստում, և ես դրանում կասկած չունեմ,-այս մասին «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն, ինչ ասել է Ղարաբաղում Ալիևը, համոզված եմ՝ հենց այն է, ինչ իրենք խոսել են Աբու-Դաբիում։ Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացել է իր բոլոր ցանկությունների կատարումը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է ամեն ինչի հետ։ Սկզբից մերժում է, հետո հետ է քաշվում։Ալիևը համոզված է, որ այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Ալիևի ինչի՞ն է պետք ամերիկացիների կողմից վերահսկվող ճանապարհ, Ալիևին պետք է ամբողջությամբ իր կողմից վերահսկվող միջանցք»,–ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս