
Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշտարակ-Ապարան, Հրազդան-Հանքավան, Զանգեր-Սիսիան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության գրեթե բոլոր մազերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարդենյաց լեռնանցքում բուք է:
ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: