Բաժիններ՝

Վթար Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զпհ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին ահազանգ է ստացել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ աղբյուրի՝ վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031