
TOON EXPO YEREVAN 2025. հայկական անշարժ գույքի ցուցահանդեսը կկայանա սեպտեմբերի 5-7-ը՝ Մերիդիանում
Կայացավ սույն թվականի հունիսի 27-29-ը Մոսկվայում տեղի ունեցած TOON EXPO Մոսկվա 2025-ի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում կազմակերպիչները՝ Big Projects ընկերության ներկայացուցիչները, գործընկերներին ներկայացրեցին ցուցահանդեսի արդյունքները, ամփոփիչ տվյալները և անդրադարձան այցելուների վարքային դինամիկային ու համագործակցության նոր հնարավորություններին։
Արդեն 5 տարի հայկական ցուցահանդեսային հարթակում իր ամուր դիրքն ու հեղինակությունն է վայելում Big Projects ընկերությունը, որն իր գործունեության առաջին իսկ օրից շարունակ ապացուցում է՝ չկան անիրագործելի նախագծեր, կա միայն նպատակ, ճանապարհ և դրան հասնելու մեծ ուժ և հավատ։
2022 թվականից անցկացվող Big Projects-ի ամենահաջողած նախագծերից մեկը՝ TOON EXPO ցուցահանդեսը, վաղուց արդեն դարձել է Հայաստանում կազմակերպվող ամենասպասված միջոցառումներից մեկը։ Այս տարի առաջին անգամ՝ հունիսի 27-29-ը, այն կայացավ նաև Մոսկվայում, որը սպասվածից ավելի մեծ արձագանք և հաջողություն գտավ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների շրջանում։
Ավելի քան 30 կառուցապատող ընկերություններ Հայաստանից և ԱՄԷ-ից TOON EXPO Մոսկվա 2025-ին ներկայացրեցին 50-ից ավելի նախագծեր և ցուցահանդեսի շրջանակներում հանդես եկան հատուկ առաջարկներով։ Էքսպոյի ընթացքում հազարավոր այցելուներ ուսումնասիրեցին ՀՀ անշարժ գույքը, իրականացվեցին հարյուրավոր ամրագրումներ, կնքվեցին պայմանագրեր, ձևավորվեցին հարյուրավոր նոր բիզնես կապեր։
Հաշվի առնելով Մոսկվայում ձեռք բերած դրական արդյունքները՝ Big Projects ընկերությունն արդեն պլանավորվում է TOON EXPO անցկացնել Սոչիում, իսկ հաջորդիվ նաև Լոս Անջելեսում՝ որպես հայկական սփյուռքի խոշոր կենտրոններից մեկը։
Շատ շուտով՝ սեպտեմբերի 5-7-ը, Երևանի ՄԵՐԻԴԻԱՆ ցուցահանդեսային կենտրոնում, արդեն 5-րդ անգամ տեղի կունենա TOON EXPO 2025-ը։ Այն մեկ հարթակում կհամախմբի առաջատար կառուցապատողներին, ներդրումային առաջարկներն ու շուկայի միտումները։
Կազմակերպիչները նշում են, որ այս տարվա TOON EXPO-ն էականորեն տարբերվելու է նախորդ տարիներից։ Ցուցահանդեսին հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանում և արտերկրում գտնվող ներդրումային անշարժ գույքերը։
2022 թվականից ի վեր Երեւանում անցկացված 4 եւ Մոսկվայում՝ 1 ցուցահանդեսներին ընդհանուր մասնակցել է ավելի քան 300 ընկերություն, այցելել ավելի քան 60,000 մարդ եւ վաճառվել $500 մլն. գույք։
TOON EXPO-ն տարիների ընթացքում դարձել է վստահելի հարթակ՝ ինչպես անշարժ գույքի ոլորտի մասնագետների, այնպես էլ գնորդների համար։ Այս տարի նույնպես սեպտեմբերի 5-7-ը Մերիդիան ցուցահանդեսների կենտրոնում կայանալիք TOON EXPO 2025-ի մուտքն ազատ է լինելու բոլոր այցելուների համար։
TOON EXPO YEREVAN 2025-ի գլխավոր հովանավորն է ML Mining-ը։ Հիմնական գործընկերն է Red Invest Group-ը, հովանավորն է Majestic Residence-ը: Կազմակերպիչ՝ Big Projects։