
Հովիկ Աբրահամյանը Վաչե Գաբրիելյանին հանձնարարական տվեց

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը:
Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ այն առաջարկում է մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծում:
Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ սա հեռանկարային մոտեցում է և արժանի է մանրամասն ուսումնասիրության: Հովիկ Աբրահամյանը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՏՀՏ գործատուների միության հետ միազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել գաղափարը և առաջարկություններ ներկայացնել: «Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարն ազգային ծրագրի ներուժ ունի և հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: