
Դի Գյումրի քաղաքում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Փայտեբարակ թաղամասի 10-րդ շարքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել բնակչի դին: