Ամեն տարի որպես պետական աջակցություն համայնքներին տրամադրվում է դիզվառեիք, սերմացու ու պարարտանյութ: Լոռու մարզը 2015թ-ին 1.300.000 լիտր դիզվառելքի հայտ էր ներկայացրել: Որոշ համայքներում, սակայն, հողօգտագործողները հրաժարվել են դիզվառելիքից: Արդյունքում՝ մարզում հնարավոր է եղել իրացնել որպես աջակցություն հատկացրած դիզվառելիքի շուրջ 47 տոկոսը. 604.000 լիտր:
Skyscanner ընկերության մասնագետները, որոնք զբաղվում են ավիատոմսերի, հյուրանոցների ու ավտոմեքենաների վարձույթի որոնումներով, կազմել են 2016թ. ամենաբյուջետային զբոսաշրջային ուղղությունների վարկանշային աղյուսակը, գրում է AviaPort դայջեսթը:
Հունվարի 24-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն ամփոփել է անցած տարվա ապահովագրական շուկայի արդյունքները: Ըստ այդմ՝ 457,878 ավտոմեքենաների ապահովագրման համար վարորդները վճարել են 17 մլրդ 660 մլն 649 հազար դրամ:
Արդյո՞ք հնարավոր է, որ օդային աղետի դեպքում ուղևորները կարողանան փրկել:
Հունվարի 24-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ամփոփել է 2015 թվականին օդային ճանապարհով Հայաստանից մեկնած և ժամանած ուղևորների վիճակագրությունը: Պատկերը մխիթարող չէ՝ սալդոն բացասական է՝ անցած տարի ևս Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին, այսինքն՝ արտագաղթը շարունակվել է:
Հունվարի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըմբռնելով կատարված անգործունեության դիտավորությունը, 2014թ. դեկտեմբերին խնդրեցի հանդիպում պ-ն Անդրեասյանի հետ՝ պարզելու, թե 100 օրվա ընթացքում ոչ մի պատասխան չկա, և մի՞թե այդքան դժվար է համեմատել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 184-185 հոդ-ի պահանջներն իմ կողմից ներկայացված աշխատանքային թերթիկների հետ և ի հայտ բերել ակնհայտ աշխատավարձի գրպանահատումը:
Հունվարի 23-ին, ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88ա շենքի խափանված վերելակում անսթափ քաղաքացի է ընկած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 23-ին, ժամը 23.22-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 23-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
21-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել տղամարդու հետ, որից հետո մոր հետ միասին նախնական համաձայնությամբ տղամարդուն են ներկայացրել այդ հարաբերությունները հավաստող տեսաձայնագրությունները և սպառնալով, որ կհրապարակվեն նրան արատավորող այդ նյութերը, նրանից և որդուց պահանջել ու ստացել են խոշոր չափի համարվող 800.000 դրամ կանխիկ գումար:
Հունվարի 23-ին, ժամը 20.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Կաթնաղբյուր գյուղի 1-ին փողոցի, 1-ին նրբանցքի, 1-ին փակուղու թիվ 5 տան բնակիչներ՝ Գ. Հ.-ը (ծնված 1954 թ.) և Վ. Ա.-ը (ծնված 1956 թ.).:
Վաղուց եմ սկսել բալիկիս համար անհրաժեշտ գնումները: Քանի որ այդ հարցում մի փոքր կամակոր եմ, ուզում եմ ամեն բան իմ ճաշակով ու ցանկությամբ լինի, դրա համար փորձել եմ ինքս անել, որպեսզի բալիկի ծնունդից հետո նման հարցերով շատ չխառնվեմ:
Հրաչյա Ա.-ն նյութերի հետ միասին ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Մեր աչքի առաջ է զինվորականության ծառայությունը, նրանց ապրելակերպն ու առօրյան: Բանակը ստեղծվել է նվիրյալների նվիրումով, և եթե ամեն ոք իր ուժերի ներածին չափով կարողանա նյութապես, բարոյապես աջակից լինել, այնպես, որ զինվորականը իրեն գնահատված զգա, դա նույնպես պարգև է` հոգեկան բավարարվածություն:
«Ինձ մոտ էլ ոչ հեռախոս կար, ոչ արդեն համարներ կհիշեի: Էլի կվազեի՝ էլի ներս, էլի դուրս, քրոջս թափ կուդայի, սաղ ձեռքերս արյան մեջ է եղել, փաստորեն չեմ էլ հիշում: Հետո վազեցի, կողքը խանութ կա, էլ ինձ չկորցրի, տեսա, որ մարդ չկար, հարևաններից բացող չկար: Խանութը բացի, Ռուզաննա է անունը, սեցի՝ Ռուզան ջան, քրոջս տունը սաղ գազից խեղդվել են, շուդ էրա, սկոռի կանչե, կարող է ողջ կա մեջները: Խեղճ աղջիկը մոլորվավ, ըսեց՝ ինչխ թե, ըսեցի՝ հա: Էլ ես չեմ հիշում, բարեկամներից ոչ մեկի համարը ոչ կհիշեմ արդենգ Ու ես վազել եմ, էլ չեմ հիշում, թե ինչ ձևի է միլիցիան եկել, շտապօգնության մեքենան է եկել»:
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը հանդիպել է Նազարբեկյան 48 շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Քաղաքացի Ռուդիկ Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու վերաբերյալ տվյալներ:
Դատարանն այսօր պարտավորեցրել էր քննիչին արգելանքից ազատել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Վերջինիս պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ քննիչը փախել է և ազատման փաստաթուղթը չի տալիս:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 34/01, 35/37, թիվ 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
2003 թ. հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Կողբացու փողոցի թիվ 53 շենքի դիմաց «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոց արձակվեց: Կրակողի նպատակը «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրտչյանին սպանելն էր:
Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը, վարչությունը որոշել է 2016թ. մարտի 1-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության համատեղ հանրահավաք և երթ: Քննարկվել են հանրահավաքի և երթի նախապատրաստման հետ կապված հարցեր:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Շենգավիթ» բ/կ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հերթական ֆոտոշարքն է տեղադրել ֆեյսբուքում՝ Պարույր Սևակի բանաստեղծության հետ:
Հունվարի 21-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային և ծոծրակային շրջանների ծակած-կտրած վերքեր, քթի սալջարդ, քթի արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Մուշեղ Գ.-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։