Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ և շարքային զինվորներ` իրենց ծնողների հետ:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց ազատ արձակել նախօրեին ձերբակալված՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին:
Հունվարի 23-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, այսօր, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճանի: Հաշվի առնելով այս հանգամանքը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։
«Ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Պաշտպանության նախարարը, որպես մարդ, որ քսանչորս ժամ զբաղված է մեր Զինված ուժերի բոլոր գործերով ու խնդիրներով, ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք ունենաք ժամանակակից սպառազինություն, որպեսզի այն հատվածում, որտեղ դուք պատասխանատվություն եք կրում՝ լարվածություն չլինի»:
Հունվարի 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հունվարի 24-ին հովտային գոտիներում‵ թաց ձյուն: Հունվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Կարծում եմ՝ 20 օրից մինչև 1 ամիս կմնան Երևանում. հատուկ կարանտինի շրջան է պահանջվում արտերկիր տեղափոխելու համար, բացի այդ արջերին նաև համարակալելու ու պատվաստելու են: Մինչ այդ էլ կլուծվի նրանց տեղափոխման համար անհրաժեշտ անձնագրերի հարցը»
Հունվարի 22-ին մի քաղաքացի ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց Արման Ո.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իր որդուն` 1998 թ. ծնված Ռաֆաել Կ.-ին:
ԱԱԾ կողմից քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորված «Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին այսօր լրագրոցղների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նախորդ տարի վնասազերծված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Իհարկե, դա գնահատման խնդիր է, ասում է, որ ինքն իր խմբով, իր ղեկավարությամբ բացառապես չեն պատրաստվել հանցագործություն կատարել, մասնավորապես` երկրի ղեկավարների սպանության տեսքով՝ այն սցենարը, ինչը մամուլում ներկայացվեց հանրությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Երկու դուստրերի մայրը նախ վիճաբանել է կրտսեր դստեր` առաջին կուրսի ուսանողուհու հետ: Ապա խոհանոցային դանակով փորձել է հարվածել նրան:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հայկ Կյուրեղյանին և Գևորգ Սաֆարյանին:
Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ.Բախշյանը։
Հունվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Արտուշի և Հարութի կողմից 1945 թ. ծնված Տարիել Կ.-ին սպանության սպառնալիք տալու մասին:
Եղանակի տեսության տվյալների համաձայն, Վաշինգտոնում և մոտակա նահանգներում ընթացիկ երեք օրերի ընթացքում 30-90 սանտիմետր ձյան տեղումներ են սպասվում: Տարածաշրջանի բնակիչները նաև նախազգուշացվել են ուժեղ և գուցե կործանիչ քամիների, զգալի սառցակալման և ափամերձ տարածքների ջրհեղեղների մասին:
Հունվարի 23-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռկվել:
Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ այս մասին չեն խոսել, որովհետև կխոչընդոտեին արտահանմանը. «Ասեմ արդեն՝ ձեզ հետ միասին մենք երեկ մեր այս հաղորդումներով խոչընդոտել ենք երկու արտահանման՝ կենդանի մանր և խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման հարցով: Չեմ ուզում բացել՝ որ տնտեսվարողը, որ երկիրը, բայց արդեն կա այդ փաստը»:
Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով: Մերի Մարգարյանը «Շենգավիթ» բ/կ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բ.կ, որտեղ մահացել էր:
Հունվարի 21-ին Վարշավայի Զիգմունտ Յան Ռումելի անվան հանրային գրադարանում տեղի ունեցավ «Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Վարշավայի Զիգմունտ Յան Ռումելի անվան հանրային գրադարանը, «Լեհաստան-Արևելք» և «Լեհաստան-Հայաստան» ընկերակցությունները:
Հունվարի 22-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով արդեն կա ձերբակալված:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 23-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, ներսում կան արգելափակված քաղաքացիներ, և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել:
Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
«Հարեւաններս երկու գլուխ լախանա (կաղամբ-հեղ.) են տվել, յանի բորշ բդի էփեմ, ըդպես մնացել է: Էս մրգերն էլ ըսպես սառան-փչացան, յանի ես ի՞նչ միրգ ուտող, ես մռու, կծու կուտեմ մենակ, միս էլ չեմ ուտե: Ըսիգ էլ քրոջս հին պալտոնն է, վրես կառնիմ քնելուց, տունն օր չեմ էղնի, շան ձագերը գուկան կմտնին տակն օր չմրսին,-Թամարը տեղավորվում է մահճակալի եզրին ու գրպանից հանում ծխախոտի տուփը,-մենակ «Պրիմա» կքաշեմ: Ես ֆիլտրով պապիլոս (ծխախոտ-հեղ.) չեմ սիրե»:
Գիտնականները զգուշացնում են ապագայի համաճարակի մասին. 3G-ի և Wi-Fi-ի վտանգավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Երբ Հիսուս խաչի վրա ասաց` «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19: 30), նկատի ուներ օրենքի կատարո՞ւմը:
Մի քանի ընկերություններ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ավիափոխադրումների հավաստագիր ստանալու նպատակով: Նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է խոսել հայկական ավիաշուկայում նոր չվերթների և նոր ուղղությունների մասին, ընկերությունների հայտերը դեռ պետք է քննարկվեն խորհրդի նիստում, որից հետո որոշում կկայացվի: