21-ամյա աղջիկը սեռական հարաբերություն է ունեցել տղամարդու հետ, տեսագրությունները հրապարակելու սպառնալիքով գումար պահանջել
Դատարան է ուղարկվել մի խումբ անձանց վերաբերյալ քրեական գործը: Գործի շրջանակներում 21-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել տղամարդու հետ, որից հետո մոր հետ միասին նախնական համաձայնությամբ տղամարդուն են ներկայացրել այդ հարաբերությունները հավաստող տեսաձայնագրությունները և սպառնալով, որ կհրապարակվեն նրան արատավորող այդ նյութերը, նրանից և որդուց պահանջել ու ստացել են խոշոր չափի համարվող 800.000 դրամ կանխիկ գումար, որի դիմաց 21-ամյա կինը գրավոր պարտավորություն է տվել ոչնչացնել տեսանկարահանումները:
Բացի այդ՝ 21-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհու հետ միասին նախնական համաձայնությամբ և նույն քաղաքի բնակչի օժանդակությամբ տղամարդուն արատավորող նույն տեսաձայնագրությունները հրապարակելու և նրան խայտառակելու սպառնալիքով նրա որդուն են ներկայացրել նամակ՝ տղամարդուն արատավորող տեղեկությունների չհրապարակման համար առանձնապես խոշոր չափի համարվող 20.000 դոլար գումարի պահանջի մասին:
Աղջկա մորը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դստեր հետ միասին նախնական համաձայնությամբ տուժող տղամարդուն են ներկայացրել վերջինիս և իր դստեր սեռական հարաբերությունները հավաստող տեսաձայնագրությունները և սպառնալով, որ կհրապարակվեն նրան արատավորող այդ նյութերը, նրանից և նրա որդուց պահանջել ու ստացել են խոշոր չափի համարվող 800.000 դրամ գումար, որի դիմաց մեղադրվող աղջիկը գրավոր պարտավորություն է տվել ոչնչնացնել:
35-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 21-ամյա կնոջ և տուժող տղամարդու սեռական հարաբերությունները հավաստող տեսաձայնագրությունները հրապարակելու և նրան խայտառակելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափ համարվող՝ 20.000 դոլար գումարի պահանջի վերաբերյալ շորթում կատարելու նպատակով, օժանդակել է 21-ամյա աղջկան և նրա թելադրանքով ու սպառնալիքներով նամակ է հասցեագրել և փոխանցել տուժող տղամարդու որդուն՝ հորը արատավորող տեղեկությունների չհրապարակման համար խոշոր չափ համարվող 20.000 դոլար գումարի պահանջի վերաբերյալ:
19-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհու՝ 21-ամյա կնոջ հետ միասին, նախնական համաձայնությամբ վերջինիս ու տուժող կնոջ սեռական հարաբերությունները հավաստող տեսաձայնագրությունները հրապարակելու և նրան խայտառակելու սպառնալիքով տուժողի որդուն են ներկայացրել նամակը՝ տեղեկությունները չհրապարակելու համար վերջինիցս պահանջելով 20.000 դոլար գումար: