Բաժիններ՝

Նախագծվել է ինքնաթիռ, որի ուղևորները կփրկվեն աղետի դեպքում

Արդյո՞ք հնարավոր է, որ օդային աղետի դեպքում ուղևորները կարողանան փրկել: Ուկրաինացի ավիացիայի ինժեներ Վլադիմիր Տատարենկոն աշխատել է այս խնդրի լուծման վրա 3 տարի և… գտել է լուծումը:

Տատարենկոն պնդում է, որ նախագծել է ինքնաթիռ, որի ուղևորների բաժինը արտակարգ իրավիճակներում կարող է առանձնանալ ամբողջ ինքնաթիռից և բարեհաջող վայրէջք կատարել: Դրա տանիքին կցված են պարաշյուտներ և յուրաքանչյուր կողմում կան կամրջանավեր:

«Ուղևորները կարող են փրկվել օդային աղետում»,- պդնում է գյուտարարը: 1_640x379

Ինքնաթիռի ուղևորների բաժինը արտակարգ իրավիճակներում դանդաղ արագությամբ կարող է առանձնանալ առաջնային հատվածից և անմիջապես կբացվեն պարաշյուտները: 2_640x389

Այսպես ուղևորները կարող են ապահով վայրէջք կատարել: 3_640x383

Փչովի կամրջանավերը անհրաժեշտության դեպքում կպահեն ուղևորների բաժինը ջրի վրա: 4_640x396

Պետք չէ անհանգստանալ ուղեբեռի համար. այն կլինի ուղևորների հետ նույն խցում: 5_640x357

Ուղևորների բաժինը կարող է առանձնանալ ինքնաթիռից` թռիչքի, ընթացքի և վայրէջքի ընթացքում: 6_640x341

Իհարկե, գյուտը խիստ քննադատությունների է արաժանացել տարբեր պատճառներով: Առաջին հերթին, քննադատները պնդում են, որ ուղևորների բաժնի առանձնացումը կխախտի ինքնաթիռի ամբողջականությունը: Բացի այդ, նոր գյուտը չի փրկի ուղևորներին հրթիռային հարձակման ժամանակ: Եվ վերջում, կասկածի տակ է դրվում գյուտի բանականությունը. միլիոնավոր թռիչքների ժամանակ միլիարդավոր ուղևորներից ամեն տարի մահանում է ընդամենը 500 մարդ:

Սակայն, ըստ ավիացիայի ինժեների անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցման մասնակիցների 95 տոկոսը պատրաստ է վճարել նման գյուտի համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս