Աղջիկը նստած է եղել ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին։ Հայրն ասել է, որ տեղափոխվի հետևի նստատեղին, իսկ երբ աղջիկը հարցրել է, թե ինչի համար տեղափոխվի, հայրը զայրացած տոնով ասել է, որ, եթե բան է ասում, ապա առանց հարցեր տալու՝ պետք է անի։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մելքոնյան եղբայրների առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։
Հունվարի 17-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Սարգիս Օ.-ն և հայտնել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ իր ընկերոջը դանակահարել են:
«Թողնենք Շուշանիկին: Բերեք մեր բանականությունը մի քիչ միացնենք: Մահացել է մի հիվանդությունիցգ Աստված հեռու պահի: Հոսպիտալացնեիր՝ մահանալու էր, չհոսպիտալացնեիր՝ մահանալու էր»:
Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսաուղերձ է հղել ֆրանսահայ երգիչ, դերասան և դաշնակահար Եսայի Ալթունյանին:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակին գրված է ՝ Ն. Ոսկեպար, այսինքն՝ Ներքին Ոսկեպար:
Առաջին գծում ծառայություն տանում են այն զինծառայողները, ովքեր համապատասխան պատրաստականություն ունեն և դա իրականացվում է ՀՀ-ում գործող օրենքների համաձայն: Իհարկե, մենք փորձում ենք մաքսիմալ այնպես անել, որ այդպիսի իրավիճակներում՝ սոցիալական իրավիճակներում գտնվող զինածառայկողներին վտանգներից զերծ պահենք, բայց գտնում եմ, որ շատ դեպքերում այդ զինծառայողներն են ծառայում հենց առաջին գծում՝ հավասար պայմաններ ստեղծելու համար:
Հունվարի 26-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր` հունվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահամաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes ML մակնիշի 99 FM 996 համարանիշի, ИЖ մակնիշի (Բուդկա Մոսկվիչ) 688 ԼԼ 62 համարանիշի, Toyota Camry մակնիշի T 505 YP 42 համարանիշի, Ford Transit մակնիշի 34 DN 605 համարանիշի և Subaru Impreza մակնիշի 34 DC 336 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող «հանցավոր խմբի» գործով մեղադրյալ Արման Հայրապետյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հերմինե Միքայելյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը չի երկարացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Գյումրի» ԲԿ-ում շարունակվում է թոքաբորբով և սուր տրոխեոբրոնխիտով հիվանդների հոսքը: Ըստ թերապիայի բաժանմունքի վարիչ Ժաննա Հովսեփյանի, անցած 10 օրվա համեմատ նվազել է սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը:
Հունվարի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ն Արզնի գյուղի իր ամառանոցում թմրամիջոց է պատրաստում և օգտագործում:
Ֆիլմում նշվում է, որ Պուտինի կարողության աղբյուրն ունի կոռուպցիոն բնույթ: Այս մասին BBC-ի ֆիլմում տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադամ Ժուբինը:
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Քննության շրջանակներում իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Սաթումյանին խուլիգանական դրդումներով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Վարդանյանը, ով, ըստ քննության տվյալների, տուժածի վայր ընկնելուց հետո շարունակել է ոտքերով հարվածել նրա գլխի շրջանին։ Նկատելով օգնություն ցուցաբերելու համար մոտեցող այլ տղամարդկանց՝ Ա.Վարդանյանը դիմել է փախուստի։
Քաղաքացին 168.am-ին ահազանգել է, որ Դավիթաշեն համայնքում տեղակայված «Երևան Սիթի» սուպերմարկետից երեկ գնել է «Нежный с соком клубники» տեսակի յոգուրտը (արտադրող՝ «Кампина» ՍՊԸ, արտադրման երկիր՝ Ռուսաստան), որի մեջ որդեր են հայտնաբերվել:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Նարինե Գ.-ն:
Հռոմի Կապիտոլիումի թանգարանում ծածկել են անտիկ մերկ հերոսների արձանները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, քանդակները բոլոր կողմերից պատվել են սպիտակ անթափանց պանելներով՝ որպես մուսուլմանական աշխարհի ու մշակույթի նկատմամբ հարգանքի նշան:
«Ինչ վերաբերվում է Պերմյակովին, ապա, անկասկած, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությունն էլ շատ բացասական է վերաբերվում այդ խնդրին, այդ դեպքին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում աաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բաքվի Սուրախանսկի շրջանում հին հանրախանութի ծածկը փլուզվել է, հայտնում է Report-ը:
«Ամենացավալի երևույթներից մեկը՝ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված, երևի թե մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և նաև, ինչու չէ, ինստիտուի ղեկավարության աշխատանքի վրա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2016թ. մշակվե՞լ են արդյոք նոր մոտեցումներ՝ նման վիճակներից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանը:
Ամբողջ գիշեր տեղացած ձյան ու ուժեղ բքի պատճառով Շիրակի մարզի մի շարք միջհամայնքային ճանապարհներ փակվել ու դարձել են դժվարանցանելի: Ճանապարհաշինարարական ընկերությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ ճանապարհները դարձել են անցանելի, սակայն շարունակվող բուքը ազդել է տեսանելիության վրա:
Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն Հայաստանին:
«2015թ. մենք մեր գործունեությունն իրականացրել ենք չափազանց լարված իրավիճակում՝ հակառակորդի կողմից սանձազերծած տարբեր խախտումների, ոտնձգությունների, որոնք արտահայտվել են դիվերսիոն գործողություններով, կրակոցներով, ընդ որում կրակոցների տրամաչափը հասցնելով մաքսիմումի, օգտագործելով ականանետներ 60, 82, 120 մմ, ռեակտիվ համազարկային համակարգերի, հրանոթների և նույնիսկ տանկերի կրակոցներով»:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Գորիսում, Կապանում և Մեղրիում տեղում է ձյուն:
Օրը ցերեկով 3 տղամարդիկ շենքերից մեկի նկուղում կնոջ նկատմամբ սեռական բնույթի գործողություն են կատարել:
Սեյրան Օհանյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ. «Ա1+»: