Նորին Սրբությունը նաև ուրախություն հայտնեց ձևավորված այս գեղեցիկ ավանդույթի համար, որի համաձայն, ամեն տարի Բանակի օրվա առիթով Մայր Տաճարի Սուրբ խորանից դեպ երկինք աղոթք է բարձրացվում հայոց բանակի համար, որպեսզի այն միշտ լինի հաղթական և Հայոց աշխարհն ապրի խաղաղության մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունիում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:
Քրեական գործերից մեկով Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 06.12.2015թ մասնակցելով ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մեկից ավելի անգամ քվեարկելու նպատակով գնացել է թիվ 8/25 ընտրատեղամաս, փորձել է նորից քվեարկել, սակայն նկատվել է հանձնաժողովի անդամի կողմից:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 27-ին, ժամը 01.45-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացուհի՝ 1986 թ. ծնված Օլգա Բ.-ն:
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ջերմությունը չի իջնում: Այս մասին Aravot.am-ին ասել է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, առաջարկություններ ստանալու, ձեր մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործում է «Թեժ գիծ» ծառայություն՝ հետևյալ հեռախոսահամարներով:
Նա նշեց, որ դրական է ոչ պատշաճ բժշկական ծառայության հետևանքով դեպքերի թվի նվազումը, սակայն մտահոգիչ է զորակոչի ժամանակ բուժզննության կատարման խնդիրը, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում: Ա.Սաքունցը հարցադրում արեց, թե պաշտպանության նախարարի հրամանով կատարվող բոլոր ծառայողական քննությունների ժամանակ ինչու չի արդյունավետ աշխատում նախարարի հրամանը, որը վերաբերում է կարգապահական տույժերին հրամանատարների նկատմամբ. «Այստեղ արդյունավետության բարձրացման հարց ունենք, որովհետև դա պետք է զսպող ազդեցություն ունենա»:
Հունվարի 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 26-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր նոր՝ «Ազատությունն աշխարհում-2016» զեկույցը, որտեղ մանրամասն կերպով ներկայացվում են աշխարհի պետություններում մարդու իրավունքների ու ազատության հետ կապված վիճակը։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող «Սողանքային աղետի կառավարում» ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում` նվիրված վերոնշյալ ծրագրով 2015 թ. ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը:
Երեկ Աջափնյակում հնչած կրակոցների դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Կրակոցների արդյունքում երկու անձ վիրավորում է ստացել:
Հունվարի 27-ին, ժամը 05.39-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոցի տներից մեկում:
Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
«Հայաստանապաշտ գաղափարախոսություն, անձնազոհ նվիրվածություն. ահա՛ բանակաշինության անկասելի ընթացքն ու փառահեղ հաղթանակների հիմքը…»:
1951 թվականին ծնված Գրիգոր Գյուլասարյանը գտնվում է Երևանի ԱՐՄՄԵԴ հիվանդանոցում: Նրա մոտ հայտնաբերված է ստամոքսի չարորակ ուռուցք և անհրաժեշտ է շտապ վիրահատություն:
Հունվարի 27-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ» հանրախանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
2015 թ. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը ֆորմալ 35 է, ՀՀ-ն կիսում է 95-98-րդ տեղերը՝ Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ:
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այս տարվա հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից:
Հունվարի 26-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (1 տարեկան երեխա) ջերմում է. ճանապարհի դժվարանցանելիության պատճառով Գորիս քաղաքի բժշկական կենտրոն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2016 թ. հունվարի լույս 27-ի գիշերը, ժամը 1.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն. -ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ:
Հունվարի 26-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հարավ-Արևմտյան զանգվածի Բ2 թաղամասի թիվ 44ա շենքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիի պահակակետում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:
Դեկտեբերին սպառած գազի ցուցմունքները հրապարակվելուն պես բնակչության շրջանում սկսվեց անհանգստություն կապված ցուցմուքում տեղ գտած տվյալների հետ:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: