ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Ինչո՞ւ էվթանազիան, որ օրենքով ընդունվել է որոշ, նաև քրիստոնյա, երկրներում Հայաստանում չի ընդունվում: Ես ունեմ հոգեկան հիվանդություն և համառորեն մտածում եմ, որ իմ չլինելը ճիշտ կլինի:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում միայն ցուցմունքներ են. «Չեն հարցաքննել բազմաթիվ անձանց: Չեն հարցաքննել КПП-ում նստած անձանց՝ ինչպես կարող է անձը գալ, ձեզ մոտից դուրս գալ, դուք իրեն թույլ տաք, առանց գրանցելու, առանց փաստաթղթի, ինչպես է դուրս եկել՝ պատի վրայով ամեն օր թռնո՞ւմ էր, հե՞տ էր գալիս»:
– Աստվածաշունչը մեզ պատվիրում է չհավատալ ճակատագրին: Բայց Հակոբին Աստված ասում է. «Ես եմ քո ամենակարող Աստվածը: Աճիր և բազմացիր: Ցեղեր և ցեղախմբեր պետք է ծնվեն քեզանից և թագավորներ պետք է ելնեն քո կողից: Այն երկիրը, որ տվել եմ Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը» (Ծննդ. 35: 11-12): Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մարդն ինքն է տնօրինում իր կյանքը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբկարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի թիվ 37/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
Հունվարի 21-ին, ժամը 17.52-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում այրվում է տան տանիք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Վիգեն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 26/29 տեղամասային հանձնաժողովի անդամ, Կոտայքի մարզի Քասախ գյուղում տեղակայված տեղամասային կենտրոնում նպատակ ունենալով ձախողել քվեարկության գործընթացը՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, այն է՝ ժամը 08:30-ի սահմաններում քվեատուփը հարվածել է հատակին և կոտրել այն, ինչի արդյունքում խախտվել է քվեատուփի ամբողջականությունը, այն կորցրել է իր նպատակային նշանակությունը:
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 144/6-րդ հասցեում գտնվող հագուստի խանութ-սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ։
Հունվարի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ «Քաջարանի պղնձամոլիբդենի կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող բաց հանքի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու դեպքի առթիվ:
Հունվարի 16-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ բազկի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Հրաչ Մ.-ն, իսկ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքում 3 անձի դանակահարության հանգամանքները. առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել:
2009թ. մինչև 2016թ. ՀՀ առողջապահության նախարարությունը «Տամիֆլյու» դեղամիջոց ձեռք բերել է 2014թ.: 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ձեռք է բերվել 2000 տուփ «Տամիֆլյու», 1 տուփի արժեքը 14.700 դրամ: Նախարարությունից հայտնել են նաև, որ խմբաքանակի պիտանիության ժամկետը մինչև 2019թ. 10-րդ ամիսն է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դատարանն արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում՝ պարտավորեցնելով Հայաստանին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել 3600 եվրո:
Ձյան հաստ ծածկույթը փակել է ամենուր ամեն ինչ ու, ինձ թվում է, մաքրել է աշխարհը ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև չարիքից:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1994 թ. ծնված Սիսակ Ե.-ին և 1988 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 01.25-ին, Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից` բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գ.Սաթումյանը:
Թուրքիան սուբսիդիաների նոր ծրագիր է սահմանում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք չվերթեր կկազմակերպեն դեպի երկրի զբոսաշրջային շրջաններ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մահիր Ունալին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որում պատգամավորները, որպես լավ օրինակ են մատնանշել 2014 թվականի ապրիլից գործող առանց վիզայի ռեժիմը Մոլդովայի քաղաքացիների համարու հույս են հայտնել, որ նման ռեժիմ անհապաղ կտրամադրվի Ուկրաինային ու Վրաստանին:
ԵՀՄՖ Նախագահության համար պարզ էր, որ սույն տիկինն իր «անգործության» դիմաց վարձահատույց է լինում ալիևյան «առատաձեռնություններով» և իր անգործությունը հիմնավորում անտրամաբանական պատճառաբանությամբ:
Հունվարի 16-ին, ժամը 16.10-ին, շտապօգնության խումբը Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից, «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխել 1965 թ. ծնված Վաղարշակ Ա.-ին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դատարան արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում և Հայաստանին պարտավորեցրել 3600 եվրո վճարել՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Առաջին անգամ, 2015 թվականի մայիսին Ռիգայում ԱլԳ գագաթնաժողովի գլխավոր առընթեր միջոցառումներից մեկը ԶԼՄ-ների համաժողովն էր, որտեղ քարոզչության թեման ամենակարևորներից էր: Եվ ահա թե՝ ինչու:
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի կենտրոնում ինկասացիայի մեքենայով կին են առևանգել:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Սիսակ Ե.-ին և 1988 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
Հունվարի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-270 S 222» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: