ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերի հետ։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Օլիմպիական ավանի, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշեն 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի ջրամատակարարումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածը:
«Իրականում շատ ուրախ եմ, որ անդրադարձել եք այս լուսանկարին, քանի որ Վաչեի այդ քայլից հետո իսկապես շատերը կարծում են, թե ես «Քարե դարդ»-ի հերոսուհիներից մեկն եմ լիենլու: Իհարկե, պետք է հերքեմ այդ լուրերը, այդ լուսանկարն արվել է ամանորյա նկարահանումների ժամանակ, որը միայն վերջերս Վաչեն հրապարակեց: Այնպես որ, ես «Քարե դարդ» սիթքոմում չեմ նկարահանվում»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Հունվարի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ 1966 թ. ծնված Սրբուհի Ժ.-ն հունվարի 21-ին Օլգա Յ.-ի բնակարանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ դրամապանակից գումար է գողացել:
Սերժ Սարգսյանը պատասխանել է Սեդա Ազնավուրի նամակին, որով երգչուհին խնդրել էր ներել և ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ազատ է արձակվել:
Հունվարի 21-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի, սրունքի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 30 տարեկան անհայտ տղամարդ, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ս.թ. հունվարի 23-ից 25-ին մայրաքաղաք Երևանում տեղացած առատ ձյան տեղումների պատճառով «Սանիտեկ» ընկերությունը աշխատել է արտակարգ ռեժիմով՝ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքներ իրականացնելով Երևանի 10 վարչական շրջանների գլխավոր և երկրորդական փողոցներում։ Շուրջօրյա ռեժիմով ձյան մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել «Սանիտեկ» ընկերության 600 աշխատակիցներ, ինչպես նաև օգտագործվել են թվով 75 հատուկ մեքենաներ:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածով, դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին` դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին` նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Վանաձոր քաղաքում Արտյոմ Յարիբեկյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հանգամանքները. առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ջերմության առկայության պայմաններում Մերի Մարգարյանը չի հոսպիտալացվել, Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ Մերի Մարգարյանը 2015թ. հուլիսի 26-ին՝ կիրակի օրը, հոսպիտալացվել է. «Հուլիսի 24-ին, որը ուրբաթ օր էր, այո, Շուշանիկ Բախշյանը գտնվել է հիվանդանոցում: Մերի Մարգարյանը (ընդ որում, երբեք չեք լուսաբանում, որ Մերի Մարգարյանն ինքն էլ էր բժիշկ) եկել է հիվանդանոց՝ Շուշանիկ Բախշյանի մոտ՝ ասելով՝ ջերմություն եմ ունեցել, դրա համար եկել եմ: Լավ ես արել, որ եկել ես: Անցել է բոլոր անալիզները»:
Հունվարի 23-ին, ժամը 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Թադևոս Թ.-ին:
Հունվարի 25-ին, ժամը 15.53-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից, ավտոճանապարհի դժվարանցանելի լինելու պատճառով, ծննդկանին և նորածնին անհրաժեշտ է տեղափոխել Դերեկ գյուղ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքում, Մարտունիում, Վարդենիսում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Հունվարի 26-ին Արցախի հանրապետությունում կդիտվի ամպամած եղանակ. սպասվում է ձյուն, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 24-26-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է:
Վլադիմիր Գասպարյանի հրամաններով աշխատանքից ազատվել են Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը:
«Արատավոր մեխանիզմ է դրված։ Մենք միշտ ասում ենք, որ պետք է մտցվի դիֆերենցված սակագին, այսինքն` շատ սենյակներ ունեցողն ավելի թանկ վճարի, իսկ մեկ սենյակ ունեցողը՝ ավելի էժան։ Այս առաջարկով հանդես եկել ենք նիստում, Նազարյանն ասաց՝ լավ առաջարկ է, կքննարկենք, բայց չքննարկեցին։ Հիմա, եթե մարդը 252 կվտ հոսանք է օգտագործում, ընկնում է ծուղակը, իսկ մեր առաջարկով այդպես չէր լինի»,- այսօրվա ասուլիսին նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Ես այն կարծիքին չեմ, որ Մերի Մարգարյանի այդ տանջված ընտանիքը, որն ապագա տարիների ընթացքում, իրոք, լինելու է սգի մեջ, անմեղ զոհ է ուզում, այդ ընտանիքն ուզում է մեղավորին, որը նորմալ քննության պայմաններում, իրոք, պետք է բացահայտվի»:
Ոստիկանության Անիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Ռոբերտ Վարազդատի Մանուկյանը, որը հունվարի 18-ին տնից դուրս է եկել և նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարազատները մինչ օրս տեղեկություն չունեն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետությունում ձյան տեղումները դադարել են:
Հունվարի 25-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։
Դաբաղը տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, և այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։
Դոլմամա ռեստորանից մոտ 20 մետր ներքև դեպի Սախարովի հրապարակ, գտնվում է հանրահայտ գինեգործներ Թաիրովների շենքը:
Հունվարի 25-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Իսահակյան փողոցի թիվ 4 Բ շենքի բնակարաններից մեկի բնակիչ: