Բաժիններ՝

«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի բնակավայրում՝ Ֆ. Թևոսյան փողոցում՝ գյուղապետարանի դիմաց, բախվել է «Հայ մամուլ»-ին պատկանող ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին և մասամբ հայտնվել ջրատարում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթար-վրաերթի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031