Սարի թաղի գործով մեղադրվող Վահագն Ղումաշյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարի թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ 2016 թվականի սեպտեմբերի  14-ի որոշմամբ վերացվել է մեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930