«Կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, անհոգ եղեք». Արմեն Մուրադյանը՝ Գալուստ Սահակյանի առողջական վիճակի մասին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն առայժմ բժիշկների հսկողության ներոք է: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադրյանը: Նա նշեց, որ Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, կայուն, լավ տրամադրության մեջ է: «Առայժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, անհոգ եղեք»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ զարկերակային ճնշման բարձրացման պատճառով երեկ Գալուստ Սահակյանը հոսպիտալացվել է, արվել են անհրաժեշտ հետազոտությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29