Բաժիններ՝

Բաց դռների օր՝ Հայաստանի ռուսական ռազմակայանում

Այսօր բաց դռների օր է անցկացվել Հայաստանի ռուսական ռազմակայանում: Միջոցառումը «Կա այսպիսի մասնագիտություն՝ պաշտպանել Հայրենիքը» համառուսաստանյան տեղեկատվական-քարոզչական ակցիայի շրջանակներում անցկացվել Է Գյումրիում՝ «Մեծ ամրոց» զինվորական ավանի բազայում:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության դպրոցների շուրջ 150 սովորողներ, ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վետերանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հյուրերին հնարավորություն Է ընձեռվել ծանոթանալու զինծառայողների կենցաղի ու ծառայության, զորամասի ուսումնանյութական բազայի հետ, այցելել «Ռազմական փառքի» եւ «Պատվո բլուր» հուշահամալիրներ, զորամասի թանգարան եւ տեսնել սպառազինության, ռազմական տեխնիկայի ու հանդերձանքի ժամանակակից նմուշներ:

Զորամիավորման վարժահրապարակում կազմակերպվել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների ցուցահանդես, որտեղ ներկայացված են, մասնավորապես, «Վագր» զրահամեքենաներ, ռադիոԷլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համալիր, ՌՔՄ-6 հետախուզական քիմիական մեքենա, համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգ եւ այլն: Զինծառայողները հյուրերին ցուցադրել են հրաձգային զենքի նմուշներ, «Պերմյաչկա» եւ «Ռատնիկ» նորագույն հանդերձանքի լրակազմեր:

Տոնական միջոցառումն ավարտվել է հանդիսականների առջեւ ռազմակայանի զինվորական նվագախմբի ելույթով եւ հյուրերին զինվորական շիլայի հյուրասիրմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս