«Այս երիտասարդն այդ վախը չի ունենալու, ձեզ էլ քյանդրբազ չի անվանելու». Գուրգեն Եղիազարյանը՝ Գորիկ Հակոբյանի և Գեորգի Կուտոյանի մասին

«Չգիտես՝ ինչու, ակնկալում են, որ ես այդ նշանակմանը պետք է դեմ լինեմ, բայց ասեմ, որ ոչ միայն դեմ toptopչեմ, այլ նաև կողմ եմ այդ նշանակմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Գեորգի Կուտոյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին՝ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա կարծիքով՝ երիտասարդ, նորանշանակ ղեկավարը թարմություն կմտցնի ԱԱԾ-ում. «Մենք բարդ ժամանակներ ենք ապրում, մեր երկրից մի քանի կիլոմետրի վրա պատերազմ է, և ավելի քան կարևոր էր այսօր երիտասարդ կադրի նշանակումը: Իհարկե, կան հարցեր, կան խնդիրներ, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են նոր կադրի հայտնվելն ԱԱԾ-ում, բնական է, որ մարդիկ կլինեին, որոնք կմտածեին՝ որտեղի՞ց կլինի այս նշանակումը, բայց ես գտնում եմ՝ այդ երիտասարդ կադրի նշանակումը ճիշտ ժամանակին էր և տեղին»:

Գ. Եղիազարյանն ավելի շատ նախընտրում է, որի երիտասարդ կադրը լինի ԱԱԾ պետի պաշտոնում, որովհետև, ըստ նրա՝ 35 տարեկանը շատ ավելի արագ կկողմնորոշվի, ավելի լուրջ կմոտենա ուղիղ բարեփոխումներին: Նա նկատեց, որ Գ. Կուտոյանի կենսագրականից երևում է՝ փալուն կրթություն է ստացել նոր ղեկավարը, և երիտասարդ գիտությունների թեկնածու է, որը Գ. Եղիազարյանը նույնպես կարևորում է:

«Այսօր նա քաղաքական դեմք կլինի, մինչև աստիճանաբար կխորանա այդ աշխատանքի մեջ: Մտածում եմ, որ, ցավոք սրտի, նշանակվելուց անմիջապես հետո սկսեցին արդեն փորձել վարկաբեկել մի մարդու, որին հնարավոր չէ վարկաբեկել: Նշանակողները պետք է այս նոր նշանակված կադրին ուղղակի ուշի ուշով հետևեն, քանզի չի բացառվում, որ 2-3 ամսվա ընթացքում փորձեն վարկաբեկել երիտասարդին, իսկ դա լինելու է»,- նշեց Գ. Եղիազարյանը:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ վարկաբեկելու են, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Խանդով, նախանձով, տմարդությամբ և մնացած նմանատիպ գործոններով: Այնպես որ, բարի երթ աշխատանքում նոր ղեկավարին»:

Մեր ճշտող հարցին՝ որևէ հիմք չե՞ք տեսնում այդ վարկաբեկելուն ուղղված խոսակցությունների համար, Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ չի տեսնում. «Վերցրեք նախկինի և նորի լուսանկարները, և ամեն ինչ շատ պարզ կդառնա: Դեմքից շատ ազնիվ է, մարդ է, որը երիտասարդ տարիքում հասցրել է լրջագույն պաշտոններ զբաղեցնել, այսինքն՝ որոշակի ղեկավարման փորձ ունի արդեն, մնում է օգնեն, չխանգարեն, լկտիություն չանեն բանսարկուները, ես լավ գիտեմ, որ այնտեղ ուղղակի մարզված վարկաբեկողներ կան՝ փորձով, կարող են տարիներով ոչինչ չանել ու փորձեն մարդկանց վարկաբեկել»:

Մեր այն հարցին էլ, թե ովքե՞ր են այդ «մարզված վարկաբեկողները», Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ նրանց մասին ինքը հիմա չի ուզում խոսել, «երբ պաշտոնում էին»՝ խոսում էր, հիմա չի ուզում խոսել:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ի՞նչ կարող է երիտասարդ կադրը փոխել ԱԱԾ-ում, և արդյոք թույլ կտա՞ն ինչ-որ մի բան փոխել՝ հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն փակ կառույց է, ԱԱԾ պետի նախկին տեղակալն այսպես պատասխանեց. «Շատ կարևոր է, որ առաջին դեմքն ուղղակի ազնիվ լինի: Փորձը կգա, շատ արագ այդ փորձը ձեռք կբերի, 1-2 տարի հետո մենք փայլուն կադր կունենանք այնտեղ: Մամուլը մեկի կողմից որակվեց՝ որպես քյանդրբազություն, նոր կադրը նման բան իրեն թույլ չի տա, ուղղակի, երբ մարդ ասելու բան չունի, լրագրողից վախենում է՝ չիմանալով հարցերը, սովորել է, որ նախապես իրեն հարցեր կտան, կուսումնասիրի, հետո կպատասխանի բադիկի նման: Այս երիտասարդը՝ իր կրթական մակարդակով, իմ կարծիքով՝ այդ վախը չի ունենալու, ձեզ էլ քյանդրբազ չի անվանելու»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն էր լրագրողներից մեկին ասել, թե՝ «եկել եք սատանի մայլեն, քյանդրբազ եք խաղում»:

Տեսանյութեր

Լրահոս