Տուլայի կենտրոնում սիրեցյալների միջև սկանդալ է հասունացել՝ հարսնացուն ձեռքի ծաղկեփնջով հարվածում է փեսացուին: Երիտասարդների վեճը ֆիքսել է վիդեոռեգիստրատորը, հայտնում է LifeNews-ը:
Օրինակ, «Կուդին» թեյը լյարդը մաքրող լավագույն միջոցներից մեկն է, կամ, ասենք, աղեստամոքսային համակարգի մաքրման համար խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել «Պուերե» սև թեյը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1933 թ. ծնված Մամսիկ Հ.-ն և հայտնել, որ հարևանը հարվածել է իր դեմքին:
ՀՀ Քննչական կոմիտեն, հանձինս իր աշխատակիցների, ճնշումներ և սպառնալիքներ է գործադրում այն անձնաց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և վերոհիշյալ նախկին պաշտոնյաjին պատասխանտվության կանչելու պահանջ են ներկայացնում:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հիվանդանոցից գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014 թվականի մարտին Ստեփանավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։
Նախաքննության ընթացքում Ժորա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով, իսկ Արմեն Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով:
Փետրվարի 15-ին, ժամը 19-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ:
Անցած տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների 464 դեպք, որից չբացահայտված է մնացել 30-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների դեպքերն աճել են 114-ով կամ 32,5 %-ով։
Փետրվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
«Այսօր տեսնում ենք, որ բազմաթիվ ռեստորանների, սրճարանների, խանութների և այլ կառույցների մուտքի մոտ տեղադրված են տեսախցկիներ, իրականացվում է տեսանկարահանում: Այդ տեսահսկումները որևէ ձևով կարգավորման չեն ենթարկվում, բացառությամբ Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող տեսահսկման: Օրինակ, մենք վերջերս մի քաղաքացու դիմումի հիման վրա վարչական վարույթ ենք հարուցել «Փարքինգ սիթի սերվիս»-ի գործունեության հետ կապված»:
Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 88-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
«Տիկո.- Ախպեր, ես չեմ հավատում, որ դու իրան խփել, գցել ես, Իսո ջան: Իսո.- Դե հես ա, որ տրուպը…»:
Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ Արման Մանարյանը: Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին, Թեհրանում։ 1949 թվականին ներգաղթել է Հայաստան։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Սահմանադրական հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները:
Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Լուսառատ գյուղի բնակչության գրեթե 90 տոկոսը պատրաստվում է ի նշան բողոքի փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի հայտնի Խոր Վիրապի խաչմերուկը:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Ս. Մարտիրոսյանը նշեց՝ կան կառույցներ, որոնց գործունեությունը սոցցանցերում պետք է ավելի ակտիվ լինի. «Մենք ունենք տուրիզմ զարգացնելու, սփյուռքի հետ աշխատելու խնդիրներ։ Առողջապահության ոլորտում ևս պետք է այս գործիքները կիրառել։ Անցել են այն ժամանակները, երբ մամուլի հաղորդագրությունները հանրության հետ շփվելու միջոց էին։ Մամուլի հաղորդագրությունները շատ հաճախ մարդկանց գիտակցության կողքով են անցնում»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները 100-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան եւ ձեռնամուխ եղել դաշտային պարապմունքների:
Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
«Օրինակելիները» խորագրի ներքո ներկայացված է «սպորտսմեն» Ռոբերտ Քոչարյանը՝ մեկ որպես հեծանվորդ, մեկ՝ սերֆինգի սիրահար, մեկ էլ ձիասպորտի երկրպագու։ Իսկ մինչ այդ նրան ձոնված են հեղինակի՝ Վարդան Թովմասյանի, գնահատականները։
Դատախազությունը Ոստիկանություն է ուղարկվել ծննդական Մերի Մարգարյանի մահվան գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին առնչվող հրապարակումը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է կատարվում:
Արթնանում են վաղ առավոտյան՝ մինչ արևածագը, և աղոթքից հետո սկսում են ուտել, ինչը կոչվում է պաշիվ (paşîv): Արևածագից հետո ամբողջ օրը չպետք է ուտեն և խմեն, այդպես մինչև արևամուտը: Մինչ մայրամուտը հավատացյալը կատարում է ձեռքերի և երեսի լվացման ծեսը, աղոթում է, այնուհետև սկսում է ուտել, ինչը կոչվում է ֆտար (fitar):
ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի՝ երեկ տեղի ունեցած նիստում քննարկվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի հարցը: Ինչպես հայտնի է՝ տարեսկզբին Շուշան Պետրոսյանը սպառնալիքներ էր տեղացել ֆեյսբուքյան մի օգտատերի հասցեին այն բանի համար, որ վերջինս քննադատական արտահայտություններ էր թույլ տվել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հասցեին:
Ակնհայտ է, որ Վարդգես Գասպարիի՝ որպես իրավատեր ու պայքարող քաղաքացու տեսակի դեմ համակարգված հալածանքը և ծաղրուծանակը մեր ժողովրդի նկատմամբ ապազգային ու հանցավոր վարչախմբի վերաբերմունքի ցուցանիշ է և առնվազն ուղղորդված է այդ վերաբերմունքն արտահայտող ոստիկանության պետի մակարդակով:
Միքայել Խաչատրյանը ծնվել է 2011 թվականի հունիսի 10-ին Երևանում` մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդությամբ: Երեխան չի կանգնում, չի քայլում և չի խոսում: Վերականգնողական բուժումներից հետո նրա մոտ նկատվում է դրական տեղաշարժ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը և Հոգեշնորհ Տեր Համբարձում աբեղա Արաբյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:
Փետրվարի 16-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: