Ի՞նչ են խորհրդանշում թեմի առաջնորդի գավազանի երկու օձերը: Եվ առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգևորականներն ունեն:
Տավուշի մարզի Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցներից քաղաքացիական մեքենա է այրվել:
Հայ Առաքելական եկեղեցում գործածվող խունկը պատրաստվում է Մերձավոր Արևելքում աճող խնկի ծառի խեժից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև 18:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտա 1-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Պատրաստված ֆիլմերը ցուցադրվում են Արցախի դպրոցներում։ «Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Ղուլյանը նկատում է, որ արձագանքը բավականին մեծ է. «Այս տեսանյութերի պատրաստումն ու դրանց ցուցադրությունները կրթօջախներում նպատակ ունեն վերարժևորել, վերագնահատել մեր հաղթանակները»։
«Նոր Հայաստան»-ի և «Ընդդիմության միասնական շտաբի» հանրահավաքը Ազատության հրապարակում:
10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանը դեպքից նոր մանրամասներ է պատմել հարազատներին:
Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը:
Հայաստանի Հանրապետության Ոստիկանության համակարգի՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը այս տարվա հոկտեմբերին այցելել էր ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ Մուշի բաժնի ՁՊՎ։
Շվեդ գործընկերների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինչպես ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պրակտիկ գործունեությունը, այնպես էլ՝ դրա համար հիմք հանդիսացող օրենսդրական կարգավորումները։ «Անշուշտ, արժևորում ենք մեր կուտակած փորձը, սակայն շատ կարևոր և օգտակար է ուսումնասիրել և ձեռք բերել այլ երկրների փորձը ևս», – իր խոսքում նշել է Սվեն Կիհլգրենը:
Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատները չեն հավատում ժամկետային զինծառայողի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մ. Հարությունյանի գործով առաջին ատյանի դատարանի մի դատավոր ֆանտաստիկ արտահայտություն արեց, որ Միշա Հարությունյանի և երկու վկաների նկատմամբ բռնությունները կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար: Սա ահասարսուռ արտահայտություն է, ինկվիզիցիայից հետո այսպիսի բան դեռ ոչ ոք չէր ասել:
«Նոր Հայաստան» շարժման նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ երթով այս պահին Մելիք-Ադամյան փողոցից շարժվում են դեպի Տիգրան Մեծ փողոց:
Ցավակցության մեջ պաշտոնական Թեհրանը ափսոսանք է հայտնում, որ որոշ լրատվամիջոցներ եւ պաշտոնական անձինք Նարդարանի դեպքերը կապում են Իրանի հետ։
Քիչ առաջ Ազատության հրապարակից մենկարնեց «Նոր Հայաստանի» երթը: Սակայն մինչ այդ հրապարակից շատերն արդեն հեռացել էին: Արմեն Մարտիրոսյանը երթի մասնակիցներին հորդորեց սադրանքի չենթարկվել, ոստիկանների հետ շփվելիս այնպես անել, որ ոստիկանները զգան իրենց «ջերմությունը»:
Հայաստանը բավականին լավ աշխարհագրական դիրքում է. այն կարող է կապող օղակ լինել Արևելյան Ասիայի, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի միջև:
«ԶՈւ-ԶՈւ» ընկերության մենեջերներից մեկը՝ 33-ամյա մի տղամարդ, փորձել է ինքնասպան լինել պարտքերի պատճառով։
Ինչպե՞ս են հաշվում նորածնի քառասունքը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող խաղասրահներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առևանգելու համար։
Գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժին են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-ն և Զվիադի Թ.-ն:
Ոստիկանություն բերման ենթարկված Գևորգ Սաֆարյանն ու Սմբատ Բարսեղյանը քիչ առաջ ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ նրանց բերման էին ենթարկել Ազատության հրապարակից:
Տեղեկացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն Ազատության հրապարակից բերման ենթարկվելու ժամանակ զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և տեղեկացրել, որ իրեն ոստիկանության բաժին են տանում:
Ազատության հրապարակից այսօր բերման են ենթարկվել Գևորգ Սաֆարյանն ու Միքայել Նահապետյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ նրանք «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված հավաքի մասնակցի պարտականությունները չկատարելու կասկածանքով բերվել են ոստիկանություն:
Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Փարիզի ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգները հայտարարել են ԵՄ երկրների ու մի շարք այլ երկրների քաղաքացիների համար առանց այցագրի (վիզայի) մուտքի կանոնների խստացման մտադրության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այսօր առավոտյան որոշ լրատվական կայքերի միջոցով տարածված տեղեկությունը այն մասին, որ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Եղոյանը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանության հրահանգով է դադարեցվել երթևեկությունը ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը գտնվում է ոստիկանության բաժնում է: